10:30 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
60610

Ազգային անվտանգության ծառայությունն արձագանքել է ԱԳՆ գլխավոր քարտուղարին ձերբակալելու տեղեկությանը։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգությունը հերքում է ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի հնարավոր ձերբակալության մասին տեղեկությունը։

«Ապատեղեկատվություն է»,– Sputnik Արմենիային ասացին ԱԱԾ–ից։

Հիշեցնենք` ավելի վաղ «Mediaport» Telegram–ալիքը հայտնել էր, որ ԱԳՆ-ում աղմկահարույց ձերբակալություն է սպասվում, ԱԱԾ-ն նյութեր է նախապատրաստում ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի դեմ: Ըստ նույն Telegram–ալիքի` Մելիքյանը, օգտագործելով պաշտոնական դիրքը, գումարի դիմաց դիվանագիտական տարբեր պաշտոններում նշանակել է տվել իր թեկնածուներին, ներգրավված է եղել մի շարք կոռուպցիոն գործարքներում, և հենց նա է արտահոսքեր կազմակերպել Հայաստանի դիվանագիտական կորպուսում տարբեր նշանակումների, ներքին գործընթացների մասին։ 

Telegram–ալիք–ն անդրադարձել էր նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի թեմային` նշելով, որ նրան ԱՄՆ դեսպան նշանակելու լուրի արտահոսքը ևս Վահագն Մելիքյանն է կազմակերպել` հանրային ճնշման տակ վերջինիս նշանակումը կանխելու համար, որպեսզի սեփական թեկնածուին կարողանա անցկացնել:

 

Ըստ թեմայի

Տղամարդն անհետ կորած զինվորի հորից խոշոր կաշառք է ուզել. ԱԱԾ–ն տեսանյութ է հրապարակել
Արմավիրի համայնքների ղեկավարներն օժանդակել են, որ տղամարդիկ չմասնակցեն զորավարժանքին. ԱԱԾ
ԱԱԾ-ն Վայոց Ձորի մարզպետարանում հափշտակության խոշոր դեպք է բացահայտել
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան

Գլխավոր թեմաներ