22:30 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Երկրաշարժ Հայաստանում (29)
1152 0 0

Sputnik Արմենիան Մեծամորի ատոմակայանի վիճակի մասին տեղեկություններ է ճշտել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Հայաստանում այսօր գրանցված երկրաշարժի հետևանքով Մեծամորի ատոմային էլեկտրակայանը չի տուժել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԻՆ մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը։

«Կապ հաստատել ենք ՀԱԷԿ–ի հետ, ամեն բան կարգին է։ Անհանգստանալու կարիք չկա»,– ասաց նա։

Նշենք, որ երկրաշարժը զգացվել էր նաև Արմավիրի մարզում, այդ թվում` Մեծամոր քաղաքում, որտեղ գտնվում է ատոմակայանը։

Ներկա պահին ՀԱԷԿ–ը գտնվում է ակտիվ աշխատանքային վիճակում։ Ատոմայականի կանգ` վերազինման աշխատանքների հետ կապված, նախատեսված է 2021թ–ի մայիսից։ Ատոմակայանը չի աշխատի շուրջ 140 օր։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր` ժամը 15:29-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Ինչ է պետք անել երկրաշարժի ժամանակ. ուղեցույց

թեմա:
Երկրաշարժ Հայաստանում (29)
թեգերը:
ատոմակայան, Երկրաշարժ, Հայաստան

Գլխավոր թեմաներ