23:11 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
18 0 0

Նախագահ Սարգսյանը կարևորել է Հայաստանի և Սերբիայի բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը:

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։ 

«Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված անձնական հարաբերությունները: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով և երկկողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացմամբ մեզ կհաջողվի որակական նոր մակարդակի բարձրացնել միջպետական համագործակցությունը»,- մասնավորապես ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում։

Նախագահ Սարգսյանը կարևորել է պատմական և քաղաքակրթական ամուր հենք ունեցող Հայաստանի և Սերբիայի բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը:

Հանրապետության նախագահն Ալեքսանդր Վուչիչին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Սերբիայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն:

Սերբիայում ձերբակալել են Ադրբեջանի դեսպանին

Ըստ թեմայի

Սերբիան դեսպանատուն կբացի Հայաստանում և կչեղարկի վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար
Սերբիան կստորագրի ԵԱՏՄ-ի ազատ առևտրի համաձայնագիրը. Միրզոյանը հանդիպել է սերբ գործընկերոջը
Մենք իսկապես հասկանում ենք ժողովրդի ձայնի կարևորությունը. Արմեն Սարգսյանը` Սերբիայում
թեգերը:
Նախագահ, ուղերձ, Սերբիա, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ