10:45 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
48 0 0

ՀՀ–ում Նիդեռլանդների դեսպանը հանդիպել է ՀՀ առողջապահության նախարարի հետ ու ասել, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանը կարողացավ հասնել իրավիճակի կայունացման։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Ապրիլին Նիդեռլանդներից բժիշկներ կայցելեն Հայաստան` վերականգնողական բուժօգնություն կազմակերպելու հարցում աջակցություն ցուցաբերելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը` հավելելով, որ այսօր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում Նիդեռլանդների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:

«Շնորհավորում եմ համավարակի դեմ պայքարում հաջողության հասնելու համար: Հաշվի առնելով ամբողջ աշխարհում նույնիսկ լոքդաունների պայմաններում վարակի աճող ցուցանիշները` Հայաստանը կարողացավ հասնել իրավիճակի կայունացման», - ասել է Նիկո Սխերմերսին:

Անդրադառնալով հյուրի նկատառումներին` նախարարը նշել է, որ կարևորում են հանրային իրազեկումն ու COVID-19-ի դեմ տարվող պայքարում տվյալների թափանցիկության ապահովումը:

«Անում ենք հնարավորինը համավարակի կանխատեսվող 3-րդ ալիքից խուսափելու համար: Գիտակցում ենք, որ հակառակ պարագայում, ևս մեկ ալիքը կարող է չափազանց լուրջ ճգնաժամ ստեղծել տնտեսության և առողջապահական համակարգի համար»,–ասել է Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 136–ով և դարձել 169 391։ Գրանցվել է մահվան ևս երեք դեպք (ընդհանուր 3150 դեպք է գրանցվել)։

Վերջապես պարզեցին. ԱՀԿ-ի աշխատակիցը պատմել է` ինչպես է առաջացել կորոնավիրուսը

Ըստ թեմայի

Պատվաստանյութերի դեֆիցիտը ստիպել է ԵՄ–ին ուշադրություն դարձնել «Սպուտնիկ V»–ին
4-12 դոլար. հայտնի է կորոնավիրուսի դեմ Հայաստանում պատվաստումների մեկնարկի ժամկետը
Հայաստանյան արտադրողները կարող են ներգրավվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության մեջ
թեգերը:
Հայաստան, բժիշկ, Նիդեռլանդներ, կորոնավիրուս, Անահիտ Ավանեսյան

Գլխավոր թեմաներ