23:34 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
30 0 0

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ դիմումի մի մասը կարճվել է, մյուսը եթե բավարարվի, բավարար կլինի սահմանադրական փոփոխություններին անդրադառնալու համար:

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Սահմանադրական դատարանն այսօր որոշում է կայացրել, որով ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդի ներկայացրած դիմումը քննությունը հետաձգել է մինչև ապրիլի 20-ը: Այսօր հրավիրված ճեպազրույցում տեղեկությունը հայտնեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Գործի այն մասերը, որոնք վերաբերում էին լիազորությունների վեճին, կարճվել են, և մնացել է միայն ԱԺ «Կանոնակարգ օրենքի» վիճարկման հարցերը, որը եթե միայն այդ մասով բավարարվի, էլի հնարավոր կլինի սահմանադրական փոփոխություններին անդրադառնալ»,- ասաց Մարուքյանը:

Նա նաև նշեց, որ Սահմանադրությունը բազմաթիվ սողանցքեր ունի, որոնցից օգտվել է Սահմանադրական դատարանը:

Հիշեցնենք` ԱԺ–ի ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում էին ներկայացրել դեռ 2020թ-ի օգոստոսին, երբ Ազգային ժողովը հունիսի 22-ին 89 կողմ ձայնով ընդունել էր «Իմ քայլը» խմբակցության` սահմանադրական փոփոխությունների նախագիծը։

Դրանով իշխող ուժը փորձում էր լուծել ՍԴ–ում ստեղծված ճգնաժամը` ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի ու նորընտիր անդամների միջև։

Ընդունված փոփոխություններով դադարեցվել էին 12 և ավելի տարի պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունները։ ՍԴ դատավորներ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանն ու Ալվինա Գյուլումյանն այս որոշմամբ անցան թոշակի։ Նրանց ավելի ուշ փոխարինեցին ՀՀ նախագահի, կառավարության ու դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված և ԱԺ կողմից հավանության արժանացած թեկնածուները։ Իսկ Հրայր Թովմասյանը դարձավ ՍԴ շարքային դատավոր։ Կազմակերպված նոր նախագահի ընտրության արդյունքում այդ աթոռը բաժին հասավ Արմեն Դիլանյանին։

թեգերը:
Սահմանադրական դատարան, Էդմոն Մարուքյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ