15:24 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.20
  • GBP719.54
  • EUR625.49
  • RUB6.89
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
23910

Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց գերիների հարազատներին: Փակ հանդիպումից հետո ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը որոշ տեղեկություններ ներկայացրեց գերիների վերադարձման գործընթացից:

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Գերիներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում տարբեր գերատեսչությունների կողմից և տարբեր ատյաններում: Այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

«Թեման գերզգայուն է, նաև գերիների հետ կապված ցանկացած ինֆորմացիա, որը կհայտնվի լրատվական դաշտում, կարող է հակառակորդի կողմից մեր դեմ օգտագործվել: Թույլ տվեք հանդիպումը որևէ կերպ չմեկնաբանել, պարզապես ասեմ, որ ծնողներն այսօր տեղեկացվեցին, թե ինչ փուլում է գործընթացը»,-ասաց նա։

Բաղդասարյանի խոսքով` որ գործընթացը շարունակական է ո՛չ միայն Խծաբերդի, այլ ընդհանրապես գերեվարվածների առումով:

Депутат от фракции Мой Шаг Назели Багдасарян на заседании Парламента (18 января 2019). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Նազելի Բաղդասարյան

«Մեր խնդիրն այն է, որ կարողանանք հայտարարության 8-րդ կետի իրականացման ամբողջականությունն ապահովենք, և քայլերը հետևողականորեն միտված են այդ հանգուցալուծմանը»,-ավելացրեց նշեց պատգամավորը և մանրամասնեց՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության 8-րդ կետն ասում է, որ վերադարձվում են գերեվարված, պատանդ պահված անձինք և նրանք, ովքեր գտնվում են Ադրբեջանում:

Այսինքն` անկախ իրավական կարգավիճակից` վերադարձվում են բոլորը:

«Ժնևի 3-րդ կոնվենցիան նշում է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո հակառակորդ երկրում գտնվող բոլոր անձինք ենթակա են վերադարի, և սա է պատճառը, որ միջազգային ատյաններում մենք աշխատանքներ ենք տանում, որպեսզի օր շուտ մեր հայրենակիցները հայրենադարձվեն»,– ասաց Բաղդասարյանը:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրի է մեկնել և փակ հանդիպում անցկացրել գերեվարված զինծառայողների հարազատների հետ։  Ադրբեջանում գտնվող հայ գերիների թվի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն որոշ աղբյուրներ հայտնում են, որ նրանց թիվը հասնում է 300-ի։ Գերիների մի մասը Շիրակի մարզից են։

Հունվարի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը:

Ըստ թեմայի

Բացառիկ տեսանյութ՝ հայ գերիների վերադարձից
Ռուսաստանն աշխատում է Բաքվի ու Երևանի հետ՝ հայ գերիներին վերադարձնելու համար. Զախարովա
Գերիների և Ադրբեջանի պահվածքի մասին Այվազյանը զրուցել է ֆրանսիացի գործընկերոջ հետ
ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել Հայաստան վերադարձած 5 գերիների հետ
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, գերի, Նազելի Բաղդասարյան, Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ