18:21 06 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
62 0 0

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնեց` քանի որ բողոքի վերաբերյալ լրացուցիչ նյութեր են ստացվել, ապա իրենց ժամանակ է պետք դրանց ծանոթանալու համար։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու դեմ բողոքի քննությունը հետաձգվեց։ Նման որոշում կայացվեց այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստի ժամանակ։ Նշենք, որ նիստը նախագահում էր դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Փաստաբաններ Հովհաննես Խուդոյանն ու Արամ Օրբելյանն են դատարանից պահանջում չեղարկել Փաշինյանի դեմ քրգործ հարուցելը մերժելու մասին ՀՔԾ–ի և դատախազության որոշումները:

Մարտիրոսյանը հայտնեց, որ դատարանը լրացուցիչ նյութեր է ստացել։ Խոսքը, մասնավորապես, 2019-ին մայիսի 20-ին դատարանների մուտքուելքերը փակելու մասին բողոքի հիման վրա քրգործ հարուցելը մերժելու մասին որոշումն է, ինչպես նաև ԲՀԿ-ական Արման Աբովյանի, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի և ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի ներկայացրած հաղորդման հիման վրա` Փաշինյանի 2020-ի նոյեմբերի 16-ի ֆեյսբուքյան գրառման հիման քրգործ հարուցելու ՀՔԾ որոշումը (խմբ. Փաշինյանն այդ օրը գրել էր, թե առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր է դիտել և ապշել։ Նա հավելել էր, թե սպասում է նրանց Երևանում` վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը)։

Ինչ է քննարկել Փաշինյանն «Իմ քայլի» հետ

ՀՔԾ լիազորված անձը հայտնեց, որ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու դեմ բողոքը պատճառաբանված չէ, դրա հիմքում հիմնավորումներ չկան։ Բացի այդ, ըստ նրա, փաստաբանների կողմից նյութերի համադրում չի կատարվել, երբ քրգործի հարուցումը մերժվել է։

Դատախազության ներկայացուցիչն էլ ասաց, որ քրգործի հարուցումը մերժվել է, քանի որ դրա հիմքերը չկան։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնեց` քանի որ բողոքի վերաբերյալ լրացուցիչ նյութեր են ստացվել, ապա իրենց ժամանակ է պետք դրանց ծանոթանալու համար։

Դատավորը որոշեց հետաձգել նիստը. այն տեղի կունենա փետրվարի 24-ին` ժամը 10։00-ին։

Հիշեցնենք` փաստաբանները ՀՔԾ և դատախազություն էին դիմել Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 10-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերում արած հայտարարությունների հիմքով: «Էդ հայրենիք ծախողները մտածում են, որ կարող են հայրենիքի բեռը մեր վրա թողնե՞ն, բացառված է։ Ես ՀՀ բոլոր արժանապատիվ քաղաքացիներին կոչ եմ անում պատրաստ լինել, որ մենք գնալու ենք դրանց հետևից, էսօրվա դեբոշերների հետևից՝ հատ-հատ, և իրենց շեֆերի հետևից։ Գնալու ենք «Դաշնակցության» կոռուպցիոն հատվածի հետևից։ Էդ հայրենիքի ծախողները, էդ ազատագրված տարածքները փողով ծախողները, որի առիթով քրգործ կա հարուցված, հանկարծ չմտածեն, թե էս ծխածածկույթի տակ հաջողելու են․ բացառված է»,- ասել էր Փաշինյանը։

Փաստաբանները վարչապետի այդ հայտարարությունը մեկնաբանում են քրեական իրավունքի տեսանկյունից ու կարծում, որ այն պարունակում է ՀՀ ՔՕ 137-րդ հոդվածի հատկանիշներ (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը):

«Ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն». Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Ըստ թեմայի

Մեզ ընտրություններ պե՞տք են, կամ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը մտափոխվեց
«Մենք Ռոբերտ Քոչարյանին սատարելու որևէ հարց չենք քննարկել». Սաղաթելյան
Այդ մարդկանց միանգամից թիրախավորում են. Վազգեն Մանուկյանն` իր կաբինետի անդամների մասին
Փաշինյանի աշխատակազմից հրահանգել են 10%–ով կրճատել ծախսերը. «Հրապարակ»
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հովհաննես Խուդոյան, Դատարան, Արամ Օրբելյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ