07:37 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
33 0 0

ՀՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ ավանդական բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները Հայաստանի և Վրաստանի միջև նոր խթան կստանան

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության նախկին նախագահ Բիձինա Իվանիշվիլիին ծննդյան 65-ամյակի առթիվ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ ավանդական բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները Հայաստանի և Վրաստանի միջև նոր խթան կստանան և առաջիկայում ավելի կզարգանան»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի նախագահը Բիձինա Իվանիշվիլիին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Հիշեցնենք` Իվանիշվիլին Վրաստանի վարչապետն է եղել 2012 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2013 թվականի նոյեմբերի 20-ը։

Ըստ թեմայի

Արմեն Սարգսյանը «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ կհրավիրի
Նախագահ Սարգսյանն ընդունել է Միացյալ Թագավորության նախարարին
Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել
թեգերը:
շնորհավորանք, Բիձինա Իվանիշվիլի, Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ