11:10 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
193 0 0

Ակներում ջրի խնդրի լուծման համար արդեն մրցույթ է հայտարարվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում համայնքի ղեկավարը հայտնեց, թե մոտավորապես երբ ջուր կունենան։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Լոռու մարզի Ակներ համայնքում երկու ամիս է` ջուր չկա։ համայնքի ղեկավար Գառնիկ Ծատինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` պատճառն Ագարակ–Նոյեմբերյան ջրատարի վրա դրված պոմպի անսարքությունն է։

«Պոմպը փչացել է, հիմա մրցույթ ենք հայտարարել, որ նորը գնենք։ Համայնքի միջոցներով դա պետք է կազմակերպենք։ Բայց երբ կլինի` հստակ ասել չեմ կարող»,–ասաց Ծատինյանը։

Թնդանոթով մրջյուն խփելուն է նման. Պարսյանը` գյուղոլորտի գումարների ու աճի ցուցանիշի մասին

Նրա խոսքով` ինչպես մյուսները, այնպես էլ իր ընտանիքը ջուրը կրում է համայնքում եղած աղբյուրից։ Ծատինյանը հայտնեց, որ համայնքի «ներքին թաղում» մի քանի ընտանիք ջուր են քաշել և մշտական ջուր ունեն։ «Վերին թաղում» նույնպես 10 ընտանիք մշտական ջուր ունի, իսկ մեջտեղի թաղամասերում ջուրը կրելով են տուն բերում։

Համայնքի ղեկավարը խոստանում է` ամեն դեպքում մեկ ամսվա ընթացքում խնդիրը կլուծվի։

Ակներում 600 մարդ է բնակվում։

Գյուղացիները ճանապարհներն այլևս չե՞ն փակի. Փաշինյանը վստահեցնում է` ջուր շատ կա

թեգերը:
ջուր, Գյուղ, Լոռի, Հայաստան

Գլխավոր թեմաներ