10:36 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
61810

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրել է, որ դեռ նախորդ տարի էր հայ ժողովրդին սթափվելու, ատելության քարոզի դեմ պայքարելու և կուռ միասնության կոչ արել։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը շնորհավորել է Արցախի վերածննդի օրվա, Ղարաբաղյան շարժման հերթական տարեդարձի կապակցությամբ և վերահրապարակել Ռոբերտ Քոչարյանի 2019 թվականի փետրվարի 20-ի ուղերձից մի հատված։

Նշվում է, որ ցավոք, Ռոբերտ Քոչարյանի կանխատեսումներն իրականություն դարձան։

«Միայն շնորհավորելու և օրը ևս մեկ անգամ արժևորելու պատճառով չէ, որ դիմում եմ ձեզ: Ներքաղաքական ու աշխարհաքաղաքական բարդ վայրիվերումների արդյունքում իշխանության եկած մարդիկ շարունակ ուժգին հարվածներ են հասցնում Հայաստանի և Արցախի պետականության հիմքերին։ Նրանք նպատակաուղղված քայլեր են ձեռնարկում խարխլելու ազգային միասնությունը, սեպ խրելու հայ ժողովրդի տարբեր հատվածների միջև, արժեզրկելու մեր պատմությունն ու հերոսներին, թուլացնելու մեր հաղթանակած բանակի ոգին: Եվ նշանակություն չունի՝ այդ ամենն արվում է արտաքին ուղեվարի դրդմամբ, կամ ելնելով գաղափարական հոգեհայրերի հայացքներից, կամ էլ պարզապես սեփական բարդույթները հաղթահարելու համար: Միևնույն է՝ բոլոր դեպքերում դա տանում է մեզ դեպի ղարաբաղյան հաղթանակների իմաստազրկում, այն է` դեպի անխուսափելի կորուստներ, որոնք կործանարար են լինելու մեր պետականության համար»,-ասել էր Քոչարյանը:

«Մենք Ռոբերտ Քոչարյանին սատարելու որևէ հարց չենք քննարկել». Սաղաթելյան

Նա ժողովրդին կոչ էր արել սթափվել, քանզի Հայաստանի և Արցախի առաջ կանգնած մարտահրավերներն օր օրի ահագնանում են:

«Դրանց դիմակայելու համար մեզ երկրի զարգացման տեսլական և կուռ միասնություն է անհրաժեշտ: Ատելության քարոզը, ազգային արժեքների փաստացի վերանայումը, պետական համակարգի քայքայումը, ինչպես նաև միակողմանի «խաղաղասեր» արտաքին քաղաքականությունը կործանարար են մեզ համար: Մի քանի դիլետանտների կողմից երկիրը փորձադաշտի վերածելու ծանրագույն հետևանքների հաղթահարման հնարավորություն կարող է և չունենանք»,-ընդգծել էր երկրորդ նախագահը։

Հիշեցնենք` 1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար:

Քոչարյանը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների, Փաշինյանի և պարտության մասին․ բացառիկ հարցազրույց

Ըստ թեմայի

Ռոբերտ Քոչարյան․ «Ես վերադառնում եմ մեծ քաղաքականություն»
«Եթե 2020թ․-ին ես իշխանության լինեի, պատերազմ չէր սկսվի». Ռոբերտ Քոչարյան
Նավալնուն և Փաշինյանին միավորում են հատկապես տեխնոլոգիաներն ու անցյալը. Քոչարյան
թեգերը:
Հայաստան, Արցախ, Ղարաբաղյան շարժում, ուղերձ, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ

  • Ալաա Ալ-Սաիդ

    22-ամյա Ալաան ծնվել ու մեծացել է Իրաքում։ Արդեն երեք տարի է` Երևանի «Եվրասիա» միջազգային համալսարանի ուսանող է։ Sputnik Արմենիան զրուցել է Ալաայի հետ, որը մատնաքաշի լուսանկարներ է ուղարկում հայ ընկերոջը և իր բառացանկում ավելացրել է հայերեն «պատերազմ» բառը։

    119
  • Ոստիկանական մեքենա. 1 մարտի, 2021

    ՀՀ վարչապետը ԶՈւ գլխավոր շտաբի՝ կառավարության հրաժարականի պահանջից հետո հայտարարել է երկրում «ռազմական հեղաշրջման փորձի» մասին: Sputnik Արմենիայի սյունակագիրն իր մտորումներին զուգահեռ՝ տարբեր պետություններում ռազմական հեղաշրջումների օրինակներ է ներկայացնում։

    416
  • ԵՄ Բրյուսել

    COVID-19–ի հետ կապված իրավիճակը Եվրոպայում վատթարանում է։ Կարանտինային միջոցները խստացվում են, իսկ մի շարք երկրների իշխանություններ գնալով ավելի մեծ ուշադրություն են դարձնում ռուսական պատվաստանյութին, ինչն առաջացնում է Բրյուսելի դժգոհությունը։

    110