Սաղաթելյանի պաշտպանը հայտնեց` դեռ չի ստացել կալանավորման որոշումը, սակայն վստահ է` փաստական ոչինչ չկա այնտեղ։
Վաղինակ Աբգարյանից մեկ ամիս լուր չկար։ Որ նա զոհվել է, գիտեին բոլոր ընկերներն ու հարազատները, միայն մայրն էր անտեղյակ։ Այնքան ժամանակ, մինչև այլևս անհնար դարձավ թաքցնելը։ Անգամ ամիսներ անց նրա համար դժվար է առանց արցունքների խոսել այդ մասին։
Մեր օրերում առցանց կարելի է գնել ամեն ինչ, դեռ մի բան էլ ավելի։ Որոշեցինք «փորփրել» գովազդային հայտարարությունները և հասկանալ, թե ինչպիսի ապրանքներ է առաջարկում Հայաստանում ամենահայտնի առցանց վաճառքի կայքը։
Այսօր Մեծ պահքի երկրորդ կիրակին է, և Նազենի Հովհաննիսյանը հայտնել է, թե ինչ երկու կերակրատեսակ է պատրաստել։
11-րդ դասարանի աշակերտները ճամբարում ռազմագիտության առարկայի շրջանակներում մի շարք հմտություններ ձեռք կբերեն։ Կրթության փորձագետը խոսել է ներկայացված նախագծի դրական կողմերի և բացթողումների մասին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը ուրախությամբ հայտնել է նոր ֆուտբոլիստներով համալրման մասին։
Առաջնությանը 16-րդ տուրը մեկնարկելու է հաջորդ կիրակի, «Ալաշկերտ»-«Լոռի» խաղով։ Տուրի շրջանակներում կմրցեն «Շիրակ»-«Փյունիկ», «Արարատ»-«Վան» և «Արարատ-Արմենիա»-«Ուրարտու» զույգերը։
Տեսանյութում երևում է ինչպես է կողաշրջված մեքենան փակել երթևեկության համար սահմանված ուղիներից մեկն ամբողջությամբ։
Գյուղի մոտակայքում ադրբեջանցի զինվորականները խորհրդային ժամանակների սահմանային սյուներից ավելի շատ են առաջ եկել։