06:38 07 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
61610

Երեք երեխա ունեցող և կալանավորված Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը վստահեցնում է` պետք է հասկանան նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի առնչությունն այս դեպքին։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանի և ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանի ընկեր Արամ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել։ Facebook-յան իր էջում հայտնում է Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը` հավելելով, որ գիշերը՝ ժամը 02։50-ին դատավոր Վահագն Մելիքյանն է որոշում կայացրեց կալանավորել իր պաշտպանյալին։

«Որոշումն ինձ համար անսպասելի էր, քանի որ դատաքննության ընթացքում ամբողջությամբ հերքվեցին ԱԱԾ ենթադրությունները և հաստատվեցին մեր պնդումներն առ այն, որ պաշտպանյալս որևէ առնչություն չունի իրեն վերագրվող արարքներին, պաշտպանյալս որևէ կապ չունի մյուս չակերտավոր հանցակիցների հետ»,–գրել է Գալստյանը։

Նա հայտնել է նաև, որ ողջ պատասխանատվությամբ կարող է ասել՝ դատավորը խորհրդակցական սենյակ գնաց հաստատապես համոզված լինելով առնվազն այս հանգամանքների մեջ։ Սակայն այժմ պաշտպանյալը, որն ունի երեք անչափահաս երեխա (4, 13 և 15 տարեկան) ՔԿ հիմնարկում է։

Նշենք, որ սոցցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել այս թեմայի առնչությամբ «Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության ղեկավար Վահագն Վարագյանի ֆեյսբուքյան գրառումը։

Նա մասնավորապես  գրել է, որ երեկ ժամը 22:00-23:00 հատվածում Իսահակյան փողոցի վրա գտվող «Տրիումֆ» սրճարանում տեսել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին։ Դատավորը, ըստ Վարագյանի,  բորբոքված հեռախոս է խոսել ու ասել. «Ինչ կապ ունի, որ երեք անչափահաս երեխա ունի ու օրենքով նրան ազատազրկել չի կարելի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել, ոնց ուզում ես արա, դրանք պետք է նստեն»:

Վարագյանն ասել է, որ պատրաստ է իր ասածի վերաբերյալ հարցաքննվել, և իրավապահները կարող են իր հայտնածը դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում։

3 երեխա ունեցող և կալանավորված Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանն իր գրառման մեջ հայտնել է, որ կպարզեն նաև դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի առնչությունն այս դեպքին։

Ո՞րն է «ֆեյքերի» դեմ պայքարի արդյունավետ ձևը. Մարտիրոսյանը` նոր նախագծի մասին

Հիշեցնենք` փետրվարի 19-ին ձերբակալվել են Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար, գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը, նրանց ընկերներ Արամ Սարգսյանը և Մհեր Ավագյանը։

ԱԱԾ–ն Բեքարյանի տանը և Սաղաթելյանի աշխատասենյակում խուզարկություններ է կատարել։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով` նրանց մեղադրվում են ռազմական դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնները խախտելու և թշնամանք ու ատելություն տարածելու մեջ:

Կատարվում են քննչական գործողություններ։ Մելիքյանը հայտնել է, որ ձերբակալվածների փաստաբանները մտադիր են բողոքարկել ձերբակալման մասին որոշումները: Նրանք գործընթացը համարում են քաղաքական հետապնդում։

Ըստ թեմայի

ՀՀ–ում ֆեյք ամենահետաքրքիր արտանետումը լավ ու վատ հեղափոխությունների մասին էր․ փորձագետ
«Ֆեյքերի ֆաբրիկաների» գործունեությունը կքրեականացվի. Ալեն Սիմոնյան
թեգերը:
Դատավոր, Կարեն Բեքարյան, Արա Սաղաթելյան, ֆեյք, Հայաստան, կալանք

Գլխավոր թեմաներ