22:50 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
125 0 0

Իրավաբանի խոսքով՝ Գագիկ Սողոմոնյան ֆեյքի գործի քննիչները իրավունք չունեն ասելու, որ իրենք իրավաբան են։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի բակում սպասելով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանի խափանման միջոցի մասին որոշմանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ հույս ունի, որ այսօր կհաղթի իրավունքը, ոչ թե խայտառակությունը։

«Մի փոխաբերությամբ բացատրեմ՝ ինչ է կատարվում։ Տարբեր փողոցներում մարդիկ աղբ են թափում: Տհաճ երևույթ է, բայց կա։ Մի օր պետությունը որոշում է արգելել աղբ թափելը, բայց միայն մի փողոցում, ասենք՝ Դեմիրճյանի վրա, արհամարհելով մյուս փողոցների թափած աղբերը։ Չի կարողանում հասկանալ՝ ով է կոնկրետ Դեմիրճյանի այդ աղբը թափել, նայում է՝ ովքեր են անցնում այդ կողմերով, ցուցակից ճանաչում է մարդկանց, որ իրենց քննադատում են, ասում է՝ ըհը, իրանք են։ Սա խայտառակություն է»,-ասաց Մելիքյանը։

Իրավաբանի խոսքով՝ Գագիկ Սողոմոնյան ֆեյքի գործի քննիչները իրավունք չունեն ասելու, որ իրենք իրավաբան են։

«Ֆեյքը մեղադրվում է պատերազմի ժամանակ այլընտրանքային ինֆորմացիա տալու համար։ Ուրեմն Արծրունը, որ խաբում էր բոլորիս, դա հանցագորություն չէր, իսկ ֆեյքը, որի հրապարակումներից մի մասը ճիշտ է դուրս եկել, վտանգավո՞ր է», - ասաց Մելիքյանը։

«Գլխի դատարկ տեղը դուխով գրածներ». Գագիկ Սողոմոնյան ֆեյքի գործով ԱԱԾ-ն 4 մարդ է ձերբակալել

Հիշեցնենք՝ Գագիկ Սողոմոնյան ֆեյսբուքյան կեղծ էջով պատերազմի ժամանակ իշխանություններին մեղադրելու կասկածով ձերբակալվել են Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը,ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը, նրանց ընկերներ Արամ Սարգսյանը և Մհեր Ավագյանը։

«Ֆեյքերի ֆաբրիկաների» գործունեությունը կքրեականացվի. Ալեն Սիմոնյան

Ըստ թեմայի

Վիրտուալ պետություն, կամ ինչպես են աշխատում արցախցիներին և ընդդիմադիրներին հալածող ֆեյքերը
ՀՀ–ում ֆեյք ամենահետաքրքիր արտանետումը լավ ու վատ հեղափոխությունների մասին էր․ փորձագետ
Ո՞րն է «ֆեյքերի» դեմ պայքարի արդյունավետ ձևը. Մարտիրոսյանը` նոր նախագծի մասին
թեգերը:
Կարեն Բեքարյան, ֆեյք, Ռուբեն Մելիքյան

Գլխավոր թեմաներ