23:17 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
13910

Ընդդիմության մեկ այլ ակցիա էլ նախատեսված է նույն օրը, ժամը 18:30-ին, Արամ Մանուկյանի արձանի մոտ:

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ փետրվարի 23-ին, 11:30-ին այցելելու է Կառավարության 3-րդ մասնաշենք: Այս մասին այսօր կայացած ընդդիմության երթի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ ընդդիմությունն է նման տեղեկություն ստացել:

Ընդդիմադիր գործիչը կոչ արեց քաղաքացիներին այդ ժամին հավաքվել կառավարության տվյալ մասնաշենքի դիմաց:

«Այդ անձը մեր երկրում ու քաղաքում տեղաշարժվելու իրավունք չունի: Վաղը 11:30-ին եկեք կառավարության շենքի երկու մուտքերի մոտ՝ թույլ չտալու այդ անձի ազատ տեղաշարժը»,- ասաց Սաղաթելյանը:

Մեկ այլ ակցիա էլ նախատեսված է նույն օրը երեկոյան ժամը, 18:30-ին, Արամ Մանուկյանի արձանի մոտ:

«Տեղի է ունենալու երթ դեպի դատախազություն և ոստիկանություն: Գնալու ենք շատ հստակ կոչերով և պահանջով: Դատախազությունը քրեական գործ է հարուցում, փորձում է մարդկանց կեղծ մեղադրանքներ առաջադրել: Այս երկրում կա մեկ դավաճան, այս պետությունը քայքայող մեկ անձ, որի հասցեն շատ հստակ է՝ կառավարության առաջին մասնաշենք, իսկ երեկոները՝ կառավարության առանձնատուն: Եթե ՀՔԾ-ն ֆեյքեր է ման գալիս, այս երկրում կա մեկ գլխավոր ֆեյք՝ կառավարության առաջին մասնաշենքում՝ հասցեն նույնն է»,- ասաց Սաղաթելյանը:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը հայտարարեց, որ ընդդիմությունը ծրագրված քայլերով գնում է դեպի իր նպատակը՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից: Նշենք, որ ընդդիմության երթի մասնակիցները փակել էին Ֆրանսիայի հրապարակը: Բայց մի շարք ելույթներից հետո բացեցին փողոցն ու ավարտեցին բողոքի այսօրվա ակցիան:

«Դու գնալու ես, Նիկոլ». ընդդիմության երթի մասնակիցները ձվեր նետեցին ՀՔԾ–ի շենքի վրա

Ընդդիմության բողոքի երթն այսօր 18:00-ին մեկնարկեց Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգուց (Պրահայի այգի, Արաբկիրի թաղապետարանի դիմաց): Շարունակվեց Հրաչյա Քոչար փողոցով, Բաղրամյան պողոտայով  և կանգ առավ Ֆրանսիայի հրապարակում, որտեղ, նախապես հայտարարվել էր, որ իրականացվելու է  անհնազանդության ակցիա:

Ըստ թեմայի

Ինչպես անցան ընդդիմության հանրահավաքն ու անհնազանդության ակցիան Երևանում. տեսանյութ
Ընդդիմությունը գերագնահատեց փետրվարի 20-ի հանրահավաքի դերը. քաղտեխնոլոգ
Նաիրա Զոհրաբյանն Արարատ Միրզոյանից պահանջում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել
թեգերը:
հանրահավաք, Բողոքի ակցիա, Իշխան Սաղաթելյան, ընդդիմություն, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Երևան

Գլխավոր թեմաներ