19:30 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
68 0 0

ՌԴ դեսպանի կարծիքով՝ տվյալ փուլում Հայաստանի ղեկավարության հետ շփումը բավականաչափ սերտ է և ինտենսիվ։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև ամենատարբեր ուղղություններով շփումները շարունակվում են: Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը չէր բացառել 102-րդ ռուսական ռազմակայանի կազմից որևէ զինվորական կազմավորման (հաշվի առնելով դրա ընդլայնումը) Հայաստանի արևելք տեղափոխելու հնարավորությունը: Նա նշել էր, որ այդ համատեքստում հարցի համատեղ մշակում է ընթանում:

Դեսպանը չմեկնաբանեց Հարությունյանի հայտարարությունները` նշելով, որ համապատասխան տեղեկությունը կտրամադրվի, երբ ժամանակը գա։

Դիվանագետը նշեց նաև, որ ռուսական կողմը հայ գործընկերներին օգնում է բանակի վերասպառազինման և բարեփոխման հարցում։

Հայաստանը չի բացառում, որ Ռուսաստանի հետ համատեղ զենք կարտադրի

«Արդեն արվում է»,-ասաց դեսպանը՝ ի պատասխան Sputnik Արմենիայի հարցի։

Նրա խոսքով` ընդհանուր առմամբ Հայաստանի ղեկավարության հետ շարունակվում են շատ սերտ և ինտենսիվ շփումները։

Ըստ թեմայի

Բանակը պետք է մերժի նրանց, ովքեր չեն ծառայել, բայց կառավարության կազմում են. Օհանյան
Դպրոցականները 12 օր բանակային կյանքով կապրեն. ինչ անել ծրագիրն արդյունավետ դարձնելու համար
Թե ինչպես մշեցի հայն իր որդուն ուղարկեց հայկական բանակ
թեգերը:
Զենք, սպառազինություն, Սերգեյ Կոպիրկին, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ