ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև ամենատարբեր ուղղություններով շփումները շարունակվում են: Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը չէր բացառել 102-րդ ռուսական ռազմակայանի կազմից որևէ զինվորական կազմավորման (հաշվի առնելով դրա ընդլայնումը) Հայաստանի արևելք տեղափոխելու հնարավորությունը: Նա նշել էր, որ այդ համատեքստում հարցի համատեղ մշակում է ընթանում:
Դեսպանը չմեկնաբանեց Հարությունյանի հայտարարությունները` նշելով, որ համապատասխան տեղեկությունը կտրամադրվի, երբ ժամանակը գա։
Դիվանագետը նշեց նաև, որ ռուսական կողմը հայ գործընկերներին օգնում է բանակի վերասպառազինման և բարեփոխման հարցում։
Հայաստանը չի բացառում, որ Ռուսաստանի հետ համատեղ զենք կարտադրի
«Արդեն արվում է»,-ասաց դեսպանը՝ ի պատասխան Sputnik Արմենիայի հարցի։
Նրա խոսքով` ընդհանուր առմամբ Հայաստանի ղեկավարության հետ շարունակվում են շատ սերտ և ինտենսիվ շփումները։