09:17 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
92 0 0

Մինչ կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց բողոքի ակցիա էր ընթանում, վարչապետը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում խորհրդակցություն է անցկացրել։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Ժամանակակից քաղաքակրթության համաձայնությունն այն է, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է։ Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի ունեցող խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ միաժամանակ կառավարության 3-րդ շենքի դիմաց բողոքի ակցիա էր ընթանում։

«Այդ պաշարների օգտագործումը պետք է լինի խելամիտ, որպեսզի շրջակա միջավայրին հասցված վնասների հետևանքները լինեն կառավարելի:  Սա, իհարկե, եթե շատ ուղիղ ձևակերպենք՝ շատ դառն արձանագրում է, բայց արձանագրում է, որը չունի այլընտրանք»,–ասել է նա։

Վարչապետի խոսքով` շրջակա միջավայրի նախարարության առաջնային առաքելությունը հենց այս ճշգրիտ բալանսին, հավասարակշռության կիրառմանը հետևելն է և դա ապահովելը:

Նա նշել է նաև, որ այդ առումով չի կարող ասել, թե մեր երկիրը գտնվում է ցանկալի վիճակում։ Փաշինյանը նշել է, որ կարելի է բնական ռեսուրսներից ստացած եկամուտներն օգտագործել բնական պաշարների վերականգնման վրա։

Ամուլսարի հարևանությամբ պատմական հուշարձաններ կան. հանքի շահագործումն անթույլատրելի է

Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 22-ին կայացած բողոքի երթի ավարտին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 23-ին` 11:30-ին, այցելելու է կառավարության 3-րդ մասնաշենք: Նա կոչ էր արել քաղաքացիներին այդ ժամին հավաքվել վերոհիշյալ մասնաշենքի դիմաց: Այսօր քաղաքացիները հավաքվել էին այդ տարածքում, սակայն ոստիկանական ուժերն ավելի շատ են, և որևէ կերպ թույլ չտվեցին մոտենալ շենքին։

Փաշինյանը, անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ, անխոչընդոտ կարողացավ մուտք գործել և դուրս գալ կառավարության 3-րդ մասնաշենք։

Ըստ թեմայի

Իշխանությունը պահպանելու է ՀՀ–ում կարգուկանոնը և օրինականությունը. Ալեն Սիմոնյան
«Դավաճան, հեռացի՛ր» վանկարկման ներքո Փաշինյանը նստեց մեքենա. սկսեցին նորից բերման ենթարկել
Բացի Սաղաթելյանից, այլ վնասվածք ստացող էլ կա. Մանուկյանը վստահ է` հրահանգել են ուժ կիրառել
թեգերը:
հանք, Շրջակա միջավայրի նախարարություն, Հայաստան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ