01:20 09 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
29011

Արա Սաղաթելյանի կողմնակիցներն ԱԱԾ–ի դիմաց են։ Նրանց կարծիքով, անվտանգության մարմինները զբաղված են մեկուսացնելով բոլոր այն անձանց, ովքեր ի զորու են բացահայտել Նիկոլ Փաշինյանի գաղտնի ծրագրերն ու գաղտնի պայմանավորվածություններն Ալիևի հետ։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կողմնակիցներն ԱԱԾ շենքի դիմաց են։ Նրանք պահանջում են դադարեցնել հետապնդումն ու ազատ արձակել Սաղաթելյանին։ Ինչպես նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, իրենք պատրաստվում են ԱԱԾ–ին հանձնել բազմաթիվ նյութեր, որոնք կապացուցեն, թե ինչ է արել Սաղաթելյանը տեղեկատվական ոլորտում` Հայաստանի դիրքերն աշխարհում ամրապնդելու համար։

«Հայտնի դարձավ, որ ԱԱԾ–ն Արա Սաղաթելյանին  հետևել, գաղտնալսել է պատերազմի օրերին։ Ճիշտ այն օրերին, երբ Արա Սաղաթելյանը Ստեփանակերտում աշխատում էր միջազգային լրատվամիջոցների հետ, համակարգում էր նրանց աշխատանքը, և խոսքը լուրջ համաշխարհային նշանակություն ունեցող մեդիաների մասին է»,– ասաց Մելիք-Շահնազարյանը։

Նրա խոսքով` անգամ ուկրաինական մամուլում, որ պատերազմի օրերին լցված էր հակահայ քարոզչությանը, Սաղաթելյանին հաջողվեց որոշակի իրավիճակ փոխել։

Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ` պատերազմի օրերին ԱԱԾ–ն զբաղված էր «ֆեյքերի», «սատանաների» որսով։ Իսկ այսօր անվտանգության մարմինները զբաղված են մեկուսացնելով բոլոր այն անձանց, ովքեր ի զորու են բացահայտել Նիկոլ Փաշինյանի գաղտնի ծրագրերն ու գաղտնի պայմանավորվածությունները Ալիևի հետ։

Արա Սաղաթելյանը կալանավորվեց, որոշումը կբողոքարկվի

«Մենք տեսել ենք, որ վերջին շրջանում նաև Մարտակերտի տարածքով դեպի Քարվաճառ ճանապարհ է հատկացվում ադրբեջանցիներին, և, ըստ էության, դա նույնպես արվում է բանավոր ինչ-որ գաղտնի համաձայնությունների արդյունքում։ Այս ամենը, երբ համադրում ես` պարզ է դառնում, որ, այո, Նիկոլի ու Ալիևի միջև կան գաղտնի համաձայնություններ։ Եվ չեմ բացառում, որ Արա Սաղաթելյանին ու այլ մասնագետներին, ովքեր կարողանում են դա բացահայտել, մեկուսացնելը այդ նույն պայմանավորվածությունների շրջանակում է»,– ասաց Մելիք-Շահնազարյանը։

«Գագիկ Սողոմոնյան» ֆեյքը Գագիկ Ջհանգիրյանին «օգնում է» տիրանալ դատական իշխանությանը

Հիշեցնենք` ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը կալանավորվել էր փետրվարի 21-ին, «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի վերաբերյալ քրեական գործով։

Ըստ թեմայի

«Գլխի դատարկ տեղը դուխով գրածներ». Գագիկ Սողոմոնյան ֆեյքի գործով ԱԱԾ-ն 4 մարդ է ձերբակալել
«Արծրունը խաբում էր բոլորիս՝ հեչ, բայց ֆեյքը հանցագործությո՞ւն է»․ Ռուբեն Մելիքյան
Ես երբևէ որևէ գործիքի պակա՞ս եմ զգացել. Բեքարյանը խոսեց իր դեմ հարուցված ֆեյքի գործից
թեգերը:
կալանք, Արցախյան պատերազմ, Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան, Արա Սաղաթելյան

Գլխավոր թեմաներ