07:13 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
77 0 0

Միջադեպի կապակցությամբ ոստիկանության պետի կարգադրությամբ նշանակվել է ծառայողական քննություն։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել Երևանում ընդդիմության բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի վնասվածք ստանալու կապակցությամբ։

Նշենք, որ զանգվածային լրատվամիջոցներում և սոցցանցերում տեղեկատվություն էր տարածվել, որ ընդդիմության կազմակերպած ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների հետևանքով կոտրվել է մասնակիցներից մեկի ոտքը։

«Հայտնում ենք, որ հիշյալ քաղաքացին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար բերվել է ոստիկանություն, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել է։ Շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է ձախ սրունքի սալջարդ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ միջադեպի կապակցությամբ ոստիկանության պետի կարգադրությամբ նշանակվել է ծառայողական քննություն։

Նշենք, որ սոցցանցերում բողոքի ակցիայի մասնակից օգտատերերը հայտնել էին, որ վնասվածք ստացած ցուցարարը սփյուռքահայ Ռազմիկ Արապեանն է, որը վերջերս է հայրենադարձվել և հաստատվել հայրենիքում։

«Նիկոլ, ինչի՞ց ես վախենում». Փաշինյանն անխոչընդոտ մտավ կառավարական շենք

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, կառավարության 3-րդ շենքի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները փորձել են բերման ենթարկել նաև ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանին։ Քաշքշուկի արդյունքում Սաղաթելյանի բերանից սկսել է արյուն գալ։ Ի վերջո, ոստիկանները նրան հանգիստ են թողել։

Ըստ թեմայի

Զինծառայողների հիմնադրամն արդեն աջակցում է ավելի քան 1 500 ընտանիքի. վճարումների կարգը
Սաղաթելյանի ընկերները կապ են տեսնում նրա կալանքի և Փաշինյան–Ալիև պայմանավորվածության հետ
Արցախից բերել էր ինքնաձիգ, փամփուշտներ ու նռնակ․ տղամարդը ձերբակալվել է
թեգերը:
ցուցարար, վնասվածք, Բողոքի ակցիա, ընդդիմություն, Երևան, ՀՀ Ոստիկանություն

Գլխավոր թեմաներ