23:36 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
65510

Օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի թեման, Հայաստանի վարչապետի թեթև ձեռքով, մեծ արձագանք է առաջացրել ադրբեջանական մամուլում։ Հակառակորդի լրատվամիջոցները մեծ ոգևորությամբ ընդունեցին ՀՀ վարչապետի խոսքերը։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները չպայթած կամ 10 տոկոսով պայթած «Իսկանդեր» մարտավարական հրթիռների վերաբերյալ:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց, որ ՊՆ–ն չի  կարող մեկնաբանել Հայաստանի վարչապետի հայտարարությունները»:

Նախօրեին Փաշինյանը 1in.am- ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերի» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ, ասել է, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը»: «Թող հարց տա՝ ինչո՞ւ « Իսկանդերը»  չի պայթել: Կամ ինչու՞ է այն պայթել, օրինակ, 10% -ով», - ասաց Փաշինյանը:

Լրագրողի ճշտող հարցին, թե դա իրո՞ք այդպես է եղել, Փաշինյանը պատասխանեց. «Չգիտեմ, միգուցե  80-ականների զենք է»:

Հիշեցնենք` առաջին անգամ «Իսկանդեր» օգտագործելու մասին հայտարարել էր ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը: 2020թ–ի  նոյեմբերին նա ասաց, որ «Իսկանդերները» օգտագործվել են պատերազմի վերջին օրերին:

Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում ասաց, որ դրանք կրակել են Շուշիի ուղղությամբ: Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունները և զինված ուժերը երբեք պաշտոնապես չեն հաստատել այդ համալիրների օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը:

«Շուշիի անկումն ուզում էին գցեին Սեյրան Օհանյանի ջեբը». Սերժ Սարգսյան

Նշենք, որ «Իսկանդերն» առաջին անգամ արտադրվել և ներկայացվել է 1999-ին։

Ըստ թեմայի

Պատերազմից հետո ռազմական ռեֆորմներ են անցկացվում. Հարությունյանը մանրամասներ է հայտնել
Ադրբեջանի բնակիչը կախվել է. նա Արցախի վերջին պատերազմի մասնակից էր
ՀՀ ՊՆ-ն Իրանի դեսպանին է ներկայացրել պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը
թեգերը:
Սերժ Սարգսյան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Արցախյան պատերազմ, Իսկանդեր, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ