18:12 06 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
44011

«Իրավունքի» հետ զրույցում Հակոբյանը նշել է, որ բազմաթիվ հարցերի պատասխանն առավել ամբողջական դարձնելու համար անհրաժեշտ է, որ ՊՆ-ն ստեղծի հա­տուկ հանձնաժողով և ման­րակրկիտ վերլուծի պատերազմական գործողությունները։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. «Իրավունք» թերթն անդրադարձել է Արցախյան պատերազմին, Շուշիի ընկնելու պատճառներին, մեր բանակի բացթողումներին։  Թերթն այս հարցերի պատասխանը փորձել է ստանալ ՀՀ պաշտպանության նա­խարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից:

Հակոբյանը նշել է, որ այս հարցերի պատասխանն առավել ամբողջական դարձնելու համար անհրաժեշտ է, որ ՊՆ-ն ստեղծի հա­տուկ հանձնաժողով և ման­րակրկիտ վերլուծի պատերազմի առաջին օրվանից սկսած՝ բոլոր այն գործողու­թյունները, որոնք առաջին հայացքից ուշադրության չեն արժանանում, բայց որոնց հիմ­քում ընկած են մեծ խութեր:

«Պատերազմի առաջին իսկ օրվա­նից հակառակորդի նպատակը Շուշի հասնելն էր: Իսկ թե ինչպես հասավ, ինչ միջոցներով, հարցի պատասխանը կտա ժամանակը և բանակի վերլուծությունը: Ես առհասարակ այն կարծիքին եմ, որ բոլոր հարցերի պատասխանը, այսպես ասած, «Պանդորայի արկղը» հենց Շուշիում է թաքնված»,–ասել է Հակոբյանը:

Պատասխանելով դավաճանության և պատերազմի ելքը նախապես իմանալու մասին հարցին` Մովսես Հակոբյանն ասել է, որ ինքն այդ կարծիքին չէ: «Պարզապես մենք վատ պատրաստվել ենք և վատ կռվել։ Մեր պրոբլեմը կառավարման մեջ է եղել, ուրիշ ոչ մի տեղ։ Թե չէ զինվորների մարտական ոգին պատերազմի ան­գամ ամենաթեժ պահերին եղել է գեր-գերազանց: Զինվորը արել է անհնարինը, դա կարող է փաստել ցանկացած զինվորական»,–ասել է նա` հավելելով, որ մեր առաջին խնդիրն օդային թույլ պաշտպանու­թյունն էր:

Զոհված զինծառայողների հարազատների հաղորդումների հիման վրա հարուցվել է 3 քրեական գործ

Մովսես Հակոբյանի կարծիքով` Ապրիլյան պատերազմն ու այս պատերազմն անհամեմատելի են:

Խոսելով բանակի առաջնահերթությունների մասին` Հակոբյանը նշել է, որ առաջնահերթությունները շատ են, բայց առաջին և գլխավոր խնդիրն այ­սօր վերակազմավորվելն է և հինգերորդ սերնդի պատերազմներ վա­րելուն համահունչ բանակ ստեղծելը:

Նա ընդգծել է, որ երկրի անվտանգությունը ապահովվում է ինչպես ռազմական, այնպես էլ դիվա­նագիտական ճանապարհներով: Ուստի երկուստեք արդյունավետ աշխատանքի արդյունքում միայն հնարավոր կլինի դիմագրավել առկա մարտահրավերներին:

Ըստ թեմայի

Չաշխատող «Իսկանդե՞ր». ինչ է ասել Փաշինյանը 2021-ի իր առաջին հարցազրույցում
Վանեցյանի «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքություն չի եղել. դատախազություն
Սասուն Միքայելյանը ԵԿՄ–ում, կարելի է ասել, միայնակ է մնացել. «Հրապարակ»
թեգերը:
Բանակ, Պարտություն, Շուշի, Արցախյան պատերազմ, Մովսես Հակոբյան

Գլխավոր թեմաներ