11:06 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
183 0 0

Վարչապետի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցները քայլում են ԵՊՀ–ի հարկերով, մտնում լսարաններ, վանկարկում` «Առանց Նիկոլ Հայաստան»։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հերթական երթի շրջանակում ընդդիմադիրներն այսօր ներխուժեցին Երևանի պետական համալսարանի շենք։ Նրանց առաջնորդում է ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նրանք քայլում են հարկերով, մտնում լսարաններ, վանկարկում` «Առանց Նիկոլ Հայաստան»։

Оппозиционные активисты ворвались в здание Государственного экономического университета Армении (24 февраля 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Բողոքի ակցիա բուհերում

«Շնորհակալություն ենք ուզում հայտնել ԵՊՀ-ին և մյուս բուհերին, որոնք միացել են փրկության շարժմանը, որպեսզի վտարեն դավաճանին վարչապետի նստավայրից», - ասաց Մամիջանյանը լսարաններից մեկում։

Երեկ` փետրվարի 23–ին, երեկոյան կայացած բողոքի երթի ավարտին ընդդիմադիրներն ասացին, որ անհնազանդության ակցիաները շարունակվել են նաև վաղը, բայց հատուկ տեղ և ժամ չնշեցին, որպեսզի ոստիկանությունը չկարողանա կանխել բողոքի ակցիայի անցկացումը։

Оппозиционные активисты ворвались в здание Государственного экономического университета Армении (24 февраля 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Բողոքի ակցիա բուհերում

Նշենք, որ նոյեմբերի 9–ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ընդդիմությունն արդեն ներկայացրել է վարչապետի` իրենց միասնական թեկանծուին` Վազգեն Մանուկյանին։

Ըստ թեմայի

Վանեցյանի «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքություն չի եղել. դատախազություն
Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում չպայթած «Իսկանդերի» մասին Փաշինյանի խոսքերը
««Պանդորայի արկղը» Շուշիում է թաքնված». Մովսես Հակոբյանը` պարտության պատճառների մասին
թեգերը:
Հրաժարական, Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), Բողոքի ակցիա, ընդդիմություն, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ