21:25 12 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
43 0 0

Անհետ կորած զինվորի հորից գումար հափշտակողը չի հասցրել իր գործն ավարտին` ԱԱԾ–ն հանցանքի վայրում նրան բռնել է։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ դեպք է բացահայտել, երբ անհետ կորած զինվորի ծնողներից փորձել են գումար շորթել։

«Ա. Մ.-ն տեղեկացել է, որ ՀՀ քաղաքացի, ժամկետային զինծառայող Դ. Վ.-ն պատերազմի օրերին անհետ կորել է։ Ա. Մ.-ն զինվորի հորը՝  Գ. Վ.-ին հայտնել է, թե իբր զբաղվում է պատերազմում անհետ կորած զինծառայողների հայտնաբերման հետ կապված հարցերով: Զինվորի հոր հետ հանդիպումների ժամանակ Ա. Մ.-ն նրան տեղեկացրել է, թե իր անձնական կապերն օգտագործելով կարող է օգնել՝ հայտնաբերելու տղային, և 2021-ի փետրվարի 17-ին նրա վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պատրվակով պահանջել է 1500 դոլար»,–նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Իրագործելով իր հանցավոր մտադրությունը՝ Ա. Մ.-ն փետրվարի 19-ին, ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցում Գ. Վ.-ից խաբեության եղանակով ստացել է 786 000 դրամին համարժեք 1500 դոլար, սակայն չի հասցրել տնօրինել հափշտակված գումարը, քանի որ անմիջապես բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։  

Ում մեղքով են զոհվել ու անհետ կորել Հադրութ մեկնած 72 զինծառայողները

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Խարդախություն) հարուցված քրգործի շրջանակներում Ա.Մ.-ն ձերբակալվել է, ապա կալանավորվել։

ԱԱԾ–ն կրկին հորդորում է տուրք չտալ նմանատիպ գործարքներ առաջարկողներին՝ վստահելով միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին:

Ըստ թեմայի

«Թող ոչ մի կառույց չփորձի մեզ հետ խաղալ». անհետ կորածների հարազատները բացեցին փողոցը
«Ականջները փակել, նստել են աթոռներին». անհետ կորածների հարազատները փակել են Տիգրան Մեծը
Անհետ կորածների հարազատների ակցիայի մասնակիցներից մեկը շշով հարվածեց ոստիկանին
թեգերը:
հայր, կալանք, փող, անհետ կորած, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ

Գլխավոր թեմաներ