05:30 17 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.48
  • GBP734.61
  • EUR632.67
  • RUB7.06
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
83711

ՀՀ վարչապետի խոսքերը «Իսկանդեր» ՕՏՀՀ-ի չպայթած հրթիռների մասին արձագանք գտան ոչ միայն ԶԼՄ-ներում։ Sputnik Արմենիան ռազմական փորձագետ Ռուսլան Պուխովին խնդրել է մեկնաբանել թեման։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետի խոսքերը չպայթած «Իսկանդերների» մասին բավականին զարմացրել են մասնագետներին։ Նման տարակուսանքը պարզ պատճառ ունի․ դրանք միանգամայն ժամանակակից և արդյունավետ օպերատիվ-տակտիկական համակարգեր են և դրանց «ծառայողական ցուցակում» մինչև օրս որևէ շեղում չի գրանցվել։

Նախօրեին 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Արցախում ռազմական գործողությունների ընթացքում ժամանակին «Իսկանդերը» չօգտագործելու մասին` ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սարգսյանն «ինքը գիտի իր հարցերի պատասխանը»:

«Թող հարցնի, թե ինչու «Իսկանդերի» հրթիռը չի պայթել։ Կամ ինչու է պայթել 10 %-ով, օրինակ»,-ասել էր Փաշինյանը։ Լրագրողի ճշգրտող հարցին` մի՞թե այդպես էլ է լինում, Փաշինյանը պատասխանել էր. «Չգիտեմ։ Գուցե 80-ականների զենք է»:

Մինչդեռ «Իսկանդերը» նոր սերնդի համակարգ է, այն մշակվել է 90-ականների վերջին և ռուսական բանակի սպառազինության մեջ ներառվել է 2000-ականների սկզբին։

Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովն այդ կապակցությամբ Sputnik Արմենիային ասաց, որ իրեն ոչինչ հայտնի չէ «Իսկանդերների» աշխատանքում որևէ վրիպման մասին։

«Համակարգը շատ հուսալի է և պահանջված։ Ինչպես հայտնի է, Հայաստանից բացի այն գնել է նաև Ալժիրը։ Ուրիշներն էլ կան, որ ցանկանում են գնել։ Ես կարծում եմ, որ ՀՀ վարչապետի այս հայտարարությունը կապված է երեք երևույթի հետ»,-ասաց Պուխովը։

Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում չպայթած «Իսկանդերի» մասին Փաշինյանի խոսքերը

Նրա խոսքով` առաջինը՝ ՀՀ կառավարության ղեկավարը հումանիտար կրթություն ունի և այնքան էլ գլուխ չի հանում ռազմական հարցերից։ Նա քաղաքական գործիչ է, ուստի մինչև վերջ չի հասկանում թեմայի բոլոր նրբությունները։

«Երկրորդ պահը կապված է նրա հետ, որ հայ հանրությունն ընդհանուր առմամբ արևմտամետ է և, այսպես ասած, շոշափողի գծով նայում է Արևմուտքին։ Դա համահայկական պատրանքների յուրօրինակ «վերապրուկ» է։ Երրորդ պահը քաղաքական բաղկացուցիչն է։ Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը Փաշինյանին մի բանում է մեղադրում, Փաշինյանը նրան՝ մեկ այլ բանում»,-ասում է կենտրոնի տնօրենը։

«Դրանք բացառիկ համակարգեր են։ Ի տարբերություն նույն «Սկադի», որը թռչում է հասկանալի հետագծով, և այն կարելի է որսալ, «Իսկանդերը» անկանխատեսելի հետագծով է թռչում։ Բայց ինչ վերաբերում է Հայաստանին, այստեղ հարցը նաև այն է, թե ով է կառավարել այդ զենքը։ Պատկերավոր ասած՝ եթե կառավարման վահանակի մոտ ժամկետային զինծառայողներ են նստած, ապա այդպես ցանկացած զենք կարելի է «վարի տալ»»,-նշում է Պուխովը։

Հարկ է նշել, որ Հայաստանը 2016թ․-ին արտասահմանյան երկրներից առաջինն էր, որ Ռուսաստանից ստացավ տվյալ ՕՏՀՀ-ները։ Նույն տարվա սեպտեմբերին դրանք ցուցադրվեցին Անկախության օրվա առթիվ կայացած շքերթում։ Համակարգի հիմնական նշանակությունը հակառակորդի ՀՕՊ և ՀՀՊ համալիրների, հրամանատարական կետերի և ռազմավարական օբյեկտների ոչնչացումն է մինչև 500 կմ հեռավորության վրա։ Երևանի սպառազինության մեջ ներառված է «Իսկանդեր» համալիրի արտահանվող տարբերակը՝ 280 կմ հեռահարությամբ։

Անցած տարվա նոյեմբերին ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ «Իսկանդերներն» օգտագործվել են պատերազմի վերջին օրերին։ Երրորդ նախագահն իր հերթին վերջերս ասաց, որ ըստ իր ունեցած տեղեկությունների՝ համալիրներից կրակել են Շուշիի ուղղությամբ։ Մինչդեռ ՀՀ իշխանություններն ու ԶՈւ-ն երբևէ պաշտոնապես չեն հաստատել դրանց կիրառման մասին տեղեկությունները։

«Իսկանդերը» կիրառվել է պատերազմի վերջին շրջանում Շուշիի ուղղությամբ. Սերժ Սարգսյան

Ըստ թեմայի

Փաշինյանը խոսեց «Իսկանդեր»-ներից, քանի որ առաջինը խոսել էր Սերժ Սարգսյանը. Քոչարյան
«Իսկանդերը» կարո՞ղ էր չպայթել կամ 10%-ով պայթել. Դավիթ Հարությունովը պարզաբանում է
«Իսկանդերները» կկիրառվե՞ն Արցախում. Փաշինյանը պատասխանեց Sputnik Արմենիայի հարցին
թեգերը:
փորձագետ, ռուս, Արցախ, Զենք, Իսկանդեր, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ