20:37 08 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
95 0 0

ՊԾ նոր ավտոմեքենաների գնման ժամկետը 2021թ․ մարտի 31-ից առաջարկվում է երկարաձգել մինչև 2021 թ․ հուլիսի 1-ը։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Երևան քաղաքում պարեկային նոր ծառայություն ունենալու ժամկետը հետաձգվում է։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք նախկինում պլանավորել էինք, որ արդեն 2021թ–ի մարտից ունենանք նոր պարեկային ծառայություն, բայց համավարակի և պատերազմի պատճառով մեր այդ պլանները հետաձգվեցին։ Հիմա նախատեսվում է մեր այս ծրագիրն իրականացնել 2021թ–ի ամռանը»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ ծառայության ապագա աշխատակիցները ներկա փուլում վերապատրաստում են անցնում ոստիկանության ակադեմիայում։

Պարեկային ծառայությունը բացի վերապատրաստված աշխատակիցներից, չունի նաև ավտոմեքենաներ, սարքավորումներ ու անգամ շենք–շինություններ։

Այս մասին արդեն կառավարության նիստում հայտնեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

Նա հայտնեց, որ 1,550 000 դրամ նախատեսվում է ՊԾ շենքերի ու շինությունների վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի պարտադիր փորձաքննությանը։ Պարեկային ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնը գույքով և սարքավորումներով կահավորելու նպատակով նախատեսվում է լրացուցիչ հատկացնել 118 400 000 դրամ։

Եվս 30 900 000 դրամ ուղղվելու է պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի շենքերի և շինությունների վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմմանը։

Պարեկային ծառայությունը կարո՞ղ է լուծել իր առջև դրված խնդիրները. Ղահրամանյանը մտահոգ է

Նոր ծառայության համար տրանսպորտային միջոցներ գնելու համար, փոխոստիկանապետի խոսքով, հատկացվել է ևս 1 785 000 000 դրամ։

Երևանում նոր ստեղծվող պարեկային ծառայության համար նախատեսվում է ձեռք բերել պարեկային նշանակության 150 ավտոտրանսպորտային միջոց` «Չեխ ավտո»–ից։

2020 թվականի դեկտեմբերին մատակարարվել է 10 ավտոտրանսպորտային միջոց` 127 500 000 մլն դրամ ընդհանուր գումարով, իսկ 140 միավորի մատակարարման վերջնաժամկետ է սահմանվել 2021 թվականի մարտի 31-ը։

Նախագծով նախատեսվում է ոստիկանությանը լրացուցիչ հատկացնել նշված 140 ավտոտրանսպորտային միջոցի գնման 1,8 մլրդ դրամ գումարը։

«Նկատի ունենալով, որ նշված սարքերն ու սարքավորումները պայմանավորվածության համաձայն անհատույց մատակարարվելու է Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջոցով, ս/թ ապրիլից ոչ շուտ, իսկ առկա պայմանագրով 140 ավտոտրանսպորտային միջոցի մատակարարման վերջնաժամկետը սահմանված է 2021թ․ մարտի 31-ը, նախագծով առաջարկվում է մատակարարման ժամկետը երկարաձգել մինչև 2021 թ․ հուլիսի 1-ը»,– ասաց Ֆիդանյանը։

Հայտնի է` նոր Պարեկային ծառայությունը երբ կսկսի գործել Երևանում

Հիշեցնենք` ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 638-Լ որոշմամբ հաստատված ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության հիման վրա ստեղծվող պարեկային ոստիկանության ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի շենքային պայմանների ապահովման նպատակով նախատեսվում է վերակառուցել ՊՊԾ գնդի տեղակայման տարածքի շենքերն ու շինությունները։

Ըստ թեմայի

Ավտոմեքենա գնել ու վաճառել կարելի է առանց ոստիկանության բաժանմունքներ այցելելու
Երևանում շուտով կազմավորվելու է շուրջօրյա շարժական պարեկային ծառայություն. Օսիպյան
«Հայաստանը ձեր կարիքն ունի». Բադասյանը կոչ է անում համալրել պարեկային ծառայողների ցանկը
թեգերը:
Ոստիկանություն, Հայաստան, Նիկոլ Փաշինյան, պարեկային ծառայություն

Գլխավոր թեմաներ