https://arm.sputniknews.ru/20210225/ishxanutyun-iravunq-mip-tatoyan-26578135.html
Իշխանությունը պետք է ղեկավարվի իրավունքի գերակայությամբ․ՄԻՊ–ը հայտարարություն է տարածել
Իշխանությունը պետք է ղեկավարվի իրավունքի գերակայությամբ․ՄԻՊ–ը հայտարարություն է տարածել
Sputnik Արմենիա
Պաշտպանը շեշտում է, որ չի կարելի է թույլ տալ իրադարձությունների այնպիսի զարգացում, որը լարվածության կբերի։ 25.02.2021, Sputnik Արմենիա
2021-02-25T14:01+0400
2021-02-25T14:01+0400
2021-02-25T14:21+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/2121/64/21216466_0:0:1595:898_1920x0_80_0_0_baa07369aeb9a18aea4a592b1271ec8a.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2121/64/21216466_0:0:1417:1063_1920x0_80_0_0_6e789c710cdd40d55e59d009a04d3147.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, իրավիճակը հայաստանում զու գշ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո, հհ միպ, արման թաթոյան, հայ գերիներ, անհետ կորածներ
հայաստան, իրավիճակը հայաստանում զու գշ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո, հհ միպ, արման թաթոյան, հայ գերիներ, անհետ կորածներ
Իշխանությունը պետք է ղեկավարվի իրավունքի գերակայությամբ․ՄԻՊ–ը հայտարարություն է տարածել
14:01 25.02.2021 (Թարմացված է: 14:21 25.02.2021) Պաշտպանը շեշտում է, որ չի կարելի է թույլ տալ իրադարձությունների այնպիսի զարգացում, որը լարվածության կբերի։
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Երկրում ստեղծված իրավիճակում համերաշխություն պահպանելու համար յուրաքանչյուրիցս բացառիկ ջանքեր են պահանջվում։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի պաշտոնական էջում հայտարարությամբ է հանդես եկել՝ ընդգծելով մարդու իրավունքների նկատմամբ բացարձակ հարգանքն ապահովելու անհրաժեշտությունը։
Պաշտպանը շեշտում է՝ չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում:
«Իշխանության ու առաջին հերթին իրավապահ մարմինները պարտավոր են ղեկավարվել բացառապես իրավունքի գերակայությամբ ու խստորեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում»,- նշված է պաշտպանի հայտարարության մեջ։
Թաթոյանը շեշտում է՝ այս պատասխանատու օրերին առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է զգոնություն և համերաշխություն:
Հիշեցնենք`ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր հայտարարություն տարածեց` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը։
Փաշինյանն իր հերթին սա որակեց որպես հեղաշրջման փորձ ու իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ` հայտնելով, որ ժամը 16։00–ին ելույթ է ունենալու։