12:24 09 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո (98)
89 0 0

Մայր աթոռը կոչ է անում երկրի ղեկավարությանն ու քաղաքական ուժերի առաջնորդներին ելքեր փնտրել բանակցային սեղանի շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Իրավիճակի հետագա սրումն անթույլատրելի և կործանարար է։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով ժողովրդին դրսևորել խոհեմություն և պատասխանատվություն, չտրվել սադրանքներին և զերծ մնալ քաղաքացիական բախումներից։

«Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը, տեղեկանալով բարձրագույն հրամանատարական կազմի և դրան հաջորդած ՀՀ վարչապետի հայտարարություններին, խոր մտահոգությամբ հետևում է դրանց շուրջ ընթացող զարգացումներին։ Հետպատերազմյան ճգնաժամային այս իրավիճակում, երբ հայրենիքը դիմագրավում է քաղաքական, տնտեսական և հասարակական բազմաթիվ մարտահրավերների, մեղադրանքների և քաղաքական հաշվեհարդարների չընդհատվող կոչերը վտանգում են ազգային միաբանությունն ու անվտանգությունը»,- նշված է Մայր աթոռի հայտարարության մեջ։

Մայր Աթոռը հորդորում է մեր երկրի ղեկավարությանն ու բոլոր քաղաքական ուժերի առաջնորդներին ստեղծված ծանրագույն իրավիճակից ելքեր փնտրել բանակցային սեղանի շուրջ՝ ի սեր մեր հայրենիքի և ժողովրդի։

«Թող Ամենախնամն Աստված իր Սուրբ աջի հովանու ներքո խաղաղության և անդորրի մեջ պահի մեր հայրենի պետությունն ու մեր ժողովրդին»,- օրհնությամբ ու բարեմաղթանքով եզրափակվում է Մայր Աթոռի հայտարարությունը։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո (98)

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանի աջակիցների և ընդիմադիրների միջև բախում տեղի ունեցավ. տեսանյութ
Եկել է Հայաստանի և Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը. ՀՀԿ
Խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնում. ստորագրահավաքը սկսված է
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայաստան

Գլխավոր թեմաներ