05:55 17 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո (98)
614 0 0

ՀՀ նախագահի խոսքով` երկիրը ցնցումների տանելն անարգանք կլինի պատերազմում զոհված մեր հազարավոր զավակների հիշատակին:

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Եվս մեկ անգամ հաստատելով նախագահական ինստիտուտի՝ որպես հավասարակշռող կառույցի դերը՝ նախագահ Արմեն Սարգսյանը հրատապ նախաձեռնում է քայլեր լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով: ՀՀ նախագահը հայտարարություն է տարածել` անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին։

«Կոչ եմ անում բոլորին՝ պետական մարմիններին, ուժային կառույցներին, քաղաքական ուժերին, բոլոր քաղաքացիներին՝ դրսևորել զսպվածություն և ողջախոհություն. յուրաքանչյուր չկշռադատված խոսք կամ գործողություն մեծացնում է լարվածությունը և էլ ավելի խորացնում ճգնաժամը։ Կոչ եմ անում չտրվել սադրանքների և ձեռնպահ մնալ ատելության ու անհանդուրժողականության կոչերից և անվերապահորեն գործել Սահմանադրության շրջանակներում»,–ասված է նախագահի հայտարարության մեջ։

Նա նշել է նաև, որ այսօր, երբ դեռևս չենք հաղթահարել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքները, երբ ունենք հազարավոր զոհեր ու վիրավորներ, նորից գտնվում ենք ծայրահեղ պայթունավտանգ իրավիճակում։

Նախագահի խոսքով` երկիրը ցնցումների տանելն անարգանք կլինի պատերազմում զոհված մեր հազարավոր զավակների հիշատակին:

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո (98)

Ըստ թեմայի

Բանակը մատնանշել է երկրի անվտանգությանը սպառնացող թշնամուն․ Վազգեն Մանուկյան
ՌԴ–ն ակնկալում է Հայաստանում իրավիճակի խաղաղ կարգավորում. Լավրովը խոսել է Այվազյանի հետ
Բանակի ղեկավարությունը վստահեցնում է` հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից
Չտրվել սադրանքներին. ՀՀ ոստիկանությունը և դատախազությունը հայտարարություններ են տարածել
թեգերը:
ընդդիմություն, Իշխանություն, հայտարարություն, Նախագահ, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ