00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԳՇ պետը շարունակում է մնալ իր պաշտոնում. ի՞նչ քայլեր են պահանջվում ՀՀ նախագահից

© official site of the MoD of RAПервый заместитель начальника Генштаба ВС РА, генерал-майор Оник Гаспарян
Первый заместитель начальника Генштаба ВС РА, генерал-майор Оник Гаспарян - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2021
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան սահմանադրական իրավունքի մասնագետից փորձել է ճշտել, թե ինչ իրավական ընթացակարգ է նախատեսված Հայաստանում ստեղծված իրավիճակի իրավական հանգուցալուծման համար։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այս պահին էլ դեռ շարունակում է մնալ իր պաշտոնում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը։

«ԶՈւ ղեկավարությանը վարչապետը չի ազատում։ Նախագահն է իր հրամանագրով ազատում։ Մինչև ՀՀ նախագահի հրամանագիրն այդ մարդիկ իրենց պաշտոններում են մնում։ Եվ, կարելի է ասել, այստեղ արդեն զինված ուժերը ցայտնոտի մեջ են, ու նախագահը պետք է արդյունավետ կերպով օգտվի օրենքով ընձեռված ժամանակահատվածից»,– ասաց Այվազյանը։

Здание Министерства обороны Армении - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2021
Բանակի ղեկավարությունը վստահեցնում է` հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից

Այդ ժամանակահատվածը, Այվազյանի մեկնաբանմամբ, 3 օր է։ ՀՀ Սահմանադրությունը հանրապետության նախագահին 3 օր ժամանակ է տրամադրում` համապատասխան որոշում ընդունելու համար։

«Նախագահի չստորագրելը ինչ-որ առումով ժամանակային միջանցք կտա։ 3 օրվա ժամկետում, եթե նախագահը չստորագրի, վարչապետն է որոշումը կայացնելու»,– ասաց Այվազյանը։

Բանն այն է, որ ՀՀ Սահմանդրության 133 հոդվածի համաձայն, ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին նշանակում և ազատում է ՀՀ նախագահը` «վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով» և եռօրյա ժամկետում։

Իսկ Սահմանադրության 139 հոդվածը ՀՀ նախագահին հնարավորություն է ընձեռում ազատման հրամանագիր չստորագրելու դեպքում վարչապետի առաջարկությունն` իր կողմից ներկայացրած առարկություններով վերադարձնել վարչապետին։

«Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան»,– սահմանում է ՀՀ մայր օրենքի նույն` 139 հոդվածի երկրորդ մասը։

Հայկական բանակի գեներալներին չե՞ն ձերբակալի. դատախազությունը հերքում է

Դե, իսկ նույն հոդվածի երրորդ մասը սահմանում է, որ եթե հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, այսինքն` ո՛չ ստորագրում է, ո՛չ վերադարձնում վարչապետին, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով, այլ կերպ ասած`արդեն ՀՀ վարչապետի որոշմամբ:

Վարդան Այվազյանի դիտարկմամբ` ՀՀ վարչապետն այս առումով լծակ ունի, եթե, իհարկե, ՀՀ նախագահը նախ իր առարկությունները ներկայացնի վարչապետին, ապա, դրանք չընդունվելու դեպքում, չդիմի Սահմանադրական դատարան։

Սահմանադրական դատարանի մասին օրենքի 86-րդ հոդվածը նախագահի դիմումի վերաբերյալ որոշում կայացնելու համար այն մուտքագրելուց հետո 5-օրյա ժամկետ է սահմանում:

Դրանից հետո պարտավոր է որոշում կայացնել.

1) իրավասու մարմնի կողմից հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը կամ միջնորդությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին,

2) իրավասու մարմնի կողմից հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը կամ միջնորդությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին:

Այսպիսով, փաստորեն ՀՀ օրենսդրության համաձայն, ԳՇ ղեկավարության շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար առավելագույնը սահմանվում է 8-օրյա ժամկետ, որից 3-ը` ՀՀ նախագահի, 5-ը` Սահմանադրական դատարանի համար։

Здание Министерство обороны Армении - Sputnik Արմենիա, 1920, 25.02.2021
Բանակը ապաքաղաքական կառույց է. ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել

Չնայած դրան, սահմանադրագետ Վարդան Այվազյանն այն համոզման է, որ ստեղծված իրավիճակում ցանկացած հանգուցալուծում կարելի է Սահմանադրությանը համապատասխանող համարել։

«Այն իրավիճակն է, որ 3 տարի իշխանության կողմից բառի բուն իմաստով բռնաբարվել է երկրի Սահմանադրությունը, և նման իշխանությանը հեռացնելու համար ամենևին էլ պետք չէ սահմանադրական մեխանիզմներին ապավինել, այլ պետք է ուժի դիրքերից խոսել։ Սա լիովին լեգիտիմ է, և մտնում է  Սահմանադրության տրամաբանության մեջ։ Այսինքն` ժողովուրդը հետ է վերադարձնում իրենից բռնազավթված իշխանությունը»,– ասաց Այվազյանը։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Լրահոս
0