12:35 09 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
65 0 0

Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման առանցքում էին Հայաստանի և Արցախի առջև ծառացած հումանիտար խնդիրները:

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից և հավելում, որ հանդիպումը կայացել է երեկ` փետրվարի 25–ին։

«Նախարարներ Այվազյանն ու Բաբայանը կարևորել են Հայաստանի և Արցախի քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության էլ ավելի ամրապնդումը և փոխշփումների ու խորհրդակցությունների անցկացումը` առկա օրակարգային հարցերի առավել արդյունավետ քննարկման և հետագա քայլերի ուրվագծման համար»,–ասված է հաղորդագրության մեջ: 

Տեղեկացվում է, որ Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման առանցքում էին թուրք-ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով Հայաստանի և Արցախի առջև ծառացած և անհապաղ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրները, այդ թվում հայ գերիների շուտափույթ հասցեագրումը:

«Արցախում սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համատեքստում հատկապես շեշտվեց միջազգային մասնագիտական կառույցների` տեղում ներգրավման անհրաժեշտությունը»,–ասված է հայտարարության մեջ: 

Հանդիպման շրջանակներում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Արցախի խաղաղ գործընթացի վերականգման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում` ընդգծելով իրենց համակարծությունը, որ բանակցային գործընթացում առանցքային շարունակում են մնալ արցախահայության իրավունքների վերականգնումը և պաշտպանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի սահմանումը: 

Ըստ թեմայի

Ամենանախկինը հենց Նիկոլ Փաշինյանն է. Արթուր Վանեցյանը՝ «նախկիններով» մանիպուլացնելու մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Օնիկ Գասպարյանի հրաժարականը չի պահանջում
«Միրզոյանը ոչինչ չի կարողանում անել»․ Ազգային ժողովի խորհրդի նիստը չի կայացել
թեգերը:
Արա Այվազյան, Դավիթ Բաբայան, Հայաստան, ռազմագերի, գերի, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ

Գլխավոր թեմաներ