20:31 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
89 0 0

ՀՀ նախագահ խստորեն դատապարտում է սումգայիթյան ոճրագործությունը և հայերի հանդեպ իրականացվող էթնիկ զտման ադրբեջանական ողջ քաղաքականությունը։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել սումգայիթյան ողբերգության 33-րդ տարելիցի կապակցությամբ։ Ուղերձը հրապարակել է նախագահի մամուլի ծառայությունը։

«Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված և իրագործված զանգվածային ջարդերը, կոտորածն և բռնությունները, տեղահանումը և ունեզրկումը հանցագործություն էին հայերի նկատմամբ: Դա ադրբեջանական պատասխանն էր պատմական բնօրրանում ազատ ապրելու՝ Արցախի մեր հայրենակիցների կողմից մղվող խաղաղ պայքարին»,– նշել է նախագահը:

Նրա խոսքով` «Սումգայիթի» անպատժվածությունը երկու տարի անց հանգեցրեց այլ ողբերգությունների, այս անգամ Բաքվում, ապա՝ Գանձակում, Մարաղայում:

«Հայատյացության քաղաքականությունը դրսևորվեց նաև վերջին պատերազմում՝ մասնավորապես Արցախի բնակչության, հայ գերիների հանդեպ դրսևորված անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, սպանությունների ձևով: Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով դեռևս անհայտ է մեր բազմաթիվ հայրենակիցների ճակատագիրը»,– շեշտել է Սարգսյանը:

Ըստ նախագահի` խստորեն դատապարտելի են սումգայիթյան ոճրագործությունը և հայերի հանդեպ իրականացվող էթնիկ զտման ադրբեջանական ողջ քաղաքականությունը, որ տեղի է ունենում արդեն ժամանակակից քաղաքակրթության պայմաններում:

Հիշեցնենք` այսօր Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին։

Ըստ թեմայի

Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ Գարեգին Բ–ն հիշեցնում է վերջին 33 տարիները
ՄԻՊ–ը բոլոր ապացույցներն ունի. Թաթոյանը` հայերի ջարդերի մասին
Միջազգային հանրությանը մեղադրելը տեղին չէ. Ալավերդյանը` Սումգայիթյան ջարդերի մասին 
թեգերը:
Ադրբեջան, Պատերազմ, Սումգայիթ, Արմեն Սարգսյան

Գլխավոր թեմաներ