19:12 24 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
67 0 0

Հանդիպման ժամանակ շեշտվել է, որ գերիների վերադարձի հարցը չպետք է քաղաքական շահարկման ու սակարկությունների առարկա դառնա։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik․ Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրում հանդիպում է կայացել արցախյան վերջին պատերազմում անհետ կորածների ընտանիքների անդամների հետ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև Արման Թաթոյանը։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է միջազգային կառույցների դիմելու, նրանց արձագանքի կարևորությունը թե՛ գերիների, թե՛ անհետ կորածների որոնման հարցերի լուծմանը՝ թույլ չտալու համար, որ Ադրբեջանը հայկական կողմի գերիների վերադարձի հարցը դարձնի քաղաքական շահարկման ու սակարկությունների առարկա:

«Հետպատերազմական գործընթացում մարդու իրավունքների կամ մարդասիրական հարցերը, այդ թվում՝ գերիների ազատ արձակումն ու վերադարձը պետք է ապահովվի ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո, և դրանք պետք է զերծ պահվեն քաղաքական գործընթացներից»,- նշել է Թաթոյանը։

Ադրբեջանական կողմը մանիպուլյացիայի է ենթարկում հայ գերիների ցուցակը. ՀՀ արտգործնախարար

Նա հավելել է, որ մշտապես բարձրաձայնում է Ադրբեջանի կողմից իրականացված ու իրականացվող մարդու իրավունքների խախտումներն ու դրանց մասին տեղեկացնում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը:

Նշենք, որ Ադրբեջանում հայտնված հայ գերիների թիվը չի հրապարակվում։ Հրադադարի հաստատումից հետո Հայաստան է վերադարձել 69 գերի (այդ թվում՝ քաղաքացիական անձինք)։ Հայտնի չէ նաև, թե քանի մարդ է անհետ կորել պատերազմի ընթացքում։

Բաքուն մեր գերիներին չպետք է գործարքի մաս դարձնի. անհետ կորածների ծնողները՝ նախագահականում

թեգերը:
Արմեն Սարգսյան, Արման Թաթոյան, անհետ կորած, գերի, Հայաստան

Գլխավոր թեմաներ