00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քչացնել Երևանի «մայրաքաղաքային գործառույթները». երկրի փրկության ուղին` ըստ փորձագետների

© Sputnik / Aram NersesyanУлицы столицы после ослабления карантина (22 мая 2020). Еревaн
Улицы столицы после ослабления карантина (22 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2021
Բաժանորդագրվել
Հայաստանը լուրջ խնդրի առաջ է կանգնել. երիտասարդները չեն ցանկանում վերադառնալ գյուղեր, իսկ 50-ից բարձր տարիքի մարդիկ առանց աշխատանքի են մնացել։ Ամեն ինչ կենտրոնացել է Երևանում` մարզերում բնակչության թվի և տնտեսական ակտիվության նվազման հաշվին։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ իշխանությունները պետք է հնարավորինս կարճ ժամկետում մայրաքաղաքի դեուրբանիզացիայի ծրագրեր նախաձեռնեն, հակառակ դեպքում դա հղի է ոչ միայն բուն Երևանի կոլապսով, այլև սահմանամերձ գյուղերի բացարձակ ամայացմամբ և որպես հետևանք` երկրի սահմանների նեղացմամբ։ Դրանում համոզված են Հայաստանի փորձագետները։

Армянский ресторан Ormiańska в городе Гливице, Польша - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2021
Վերականգնման մասին դեռ վաղ է խոսել․ ի՞նչը կփրկի Հայաստանի ռեստորանային բիզնեսը

Ավելի վաղ Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել էր Երևանում և մարզերում բնակչության թվի թարմացված տվյալները։ Ըստ աղբյուրի տվյալների` 2020թ.-ին բոլոր մարզերում բնակչության թիվը նվազել է։ Մասնավորապես` Լոռու մարզում` 700 մարդով, Արագածոտնի մարզում` 200, Արարատի մարզում` 100, Գեղարքունիքում` 300, Շիրակի մարզում` 400:

Ամենաշատ արտահոսքը եղել է սահմանամերձ Սյունիքի և Տավուշի մարզերից, որտեղ բնակիչների թիվը նվազել է համապատասխանաբար 1300 և 1800 մարդով։ Նույնպիսի մտայնություն է նկատվում նաև Վայոց Ձորի մարզում, որտեղ բնակչությունը պակասել է 200-ով։

Մինչդեռ Երևանում բնակչության թիվը մեծացել է 8000-ով։

Ուրբանիզացիայի այս միտումը մասնագետները կործանարար են համարում երկրի համար։ Նրանք պնդում են, որ բնակչության ապակենտրոնացման քայլեր են անհրաժեշտ։

Արտագաղթի ցավոտ կողմը, կամ ովքե՞ր և ինչո՞ւ են լքում Հայաստանը

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այդ խնդիրը երկրում նկատվում է վերջին 50 տարիների ընթացքում։ Սակայն վերջին տարիներին այն ավելի է խորացել։ Նրա խոսքով` անցած տարվա ընթացքում գրեթե բոլոր մարզերում բացասական է եղել նաև բնակչության բնական աճը։

Зимние пейзажи Сюника - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2021
Ինչպե՞ս կարող է Երևանը պահպանել իր տեղը «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքում

Սյունիքում 1285 երեխա է ծնվել, բայց մահացել է 1654 մարդ։ Մահացության աճը պայմանավորված է ինչպես պատերազմով, այնպես էլ կորոնավիրուսի հետևանքներով։ Երևանի բնակչության թվի վրա պատերազմն ավելի քիչ ժողովրդագրական ազդեցություն է ունեցել, իսկ կորոնավիրուսը ավելի շատ, սակայն դա փոխհատուցվել է ներքին միգրացիայով։

Բացի այդ, մայրաքաղաք է գալիս հիմնականում երիտասարդությունը, հետևաբար, ծնելիությունն այստեղ ավելի բարձր է»,-ասաց Միքայելյանը, նշելով, որ դրանով է պայմանավորված մայրաքաղաքում բնակչության աճը։

Փորձագետը նշեց, որ խնդիրը պետք է լուծել, ընդ որում` ժամանակին։ Դրա համար իշխանությունները պետք է մարզային զարգացման ռազմավարություն ներդնեն, որը կներառի տնտեսական, սոցիալական և ժողովրդագրական հատվածները։ Հաջորդ քայլը կարող է դառնալ մայրաքաղաքը Երևանից Կոտայքի մարզի հյուսիսարևելյան հատված տեղափոխելը։

«Դա կարող է բաշխված մայրաքաղաք լինել` Հրազդան, Չարենցավան, Սևան, Ծաղկաձոր։ Այդ քաղաքները միմյանց մոտ են տեղակայված։ Այնտեղ կարելի է վարչական շենքեր կառուցել, համալսարանները Երևանից այնտեղ տեղափոխել»,-ասաց Միքայելյանը։

Նա կարծում է, որ դա ևս կթեթևացնի Երևանը։ Միքայելյանը նշեց, որ Երևանը Հայաստանի մարզերի համեմատ տնտեսապես զարգացած է, այն արտասահմանյան ներդրումներ է գրավում, տնտեսական զարգացման սեփական դինամիկան ունի։

Մյուս մարզերում իրավիճակը շատ ավելի ի վատ է, դրությունն ավելի է խորացնում այն, որ բացի Երևանից ու Կոտայքի մարզից, երկրի մյուս բոլոր մարզերը սահմանամերձ են, և այնտեղ ֆինանսավորման պակասի լուրջ խնդիր կա։ Փորձագետը նշեց, որ դրանով է պայմանավորված բնակչության հոսքը մարզերից դեպի Երևան։

Рельсы железной дороги - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2021
Հայաստանը տարածաշրջանում տարանցման կետ կդառնա. վրացի փորձագետը նշել է պայմանները

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանն իր հերթին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ 2021թ.-ի պատկերը շատ կտարբերվի 2020-ից, ընդ որում` ոչ դեպի լավը։

Նրա խոսքով` տեղի ունեցածի վերջնական վերաիմաստավորման համար ժամանակ է պետք։ Ինչ վերաբերում է բնակչության կրճատմանը և ուրբանիզացիային, Եգանյանը նշեց, որ Հայաստանում այդ գործընթացը սկսվել է 90-ականներից։

«Երկրի բնակչությունը կրճատվում է արտագաղթի հաշվին։ Բացի այդ, մարզերում բնակչության թվի նվազման հաշվին ավելացել է Երևանի բնակիչների թիվը։ Վերջին ժամանակներում ոչ մի որակական փոփոխություն տեղի չի ունեցել»,-ասաց Եգանյանը։

«Թող հայրենիքը մնա իմ սրտում, բայց ես լինեմ ուրիշ երկրում». քաղաքացիները` արտագաղթի մասին

Նա նշեց, որ բնակչության թվի նվազման վրա ազդում են սոցիալ-տնտեսական գորժոնները։ Ընդհանուր առմամբ, մասնագետները դա վտանգավոր միտում են համարում, քանի որ ուրբանիզացիայի պատճառով դատարկվում են սահմանամերձ գյուղերը, ինչը կարող է հանգեցնել երկրի սահմանների նեղացման։

Բացի այդ` երիտասարդները երազում են սովորել և խանութում «գրագիր» աշխատել, բայց չդասավանդել գյուղի դպրոցում։ Եվ անհրաժեշտ է փոխել հենց այդ միտումները։

Լրահոս
0