20:56 08 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
211 0 0

Մանե Գևորգյանը վստահեցնում է, որ վարչապետի հայտարարությունը կասկած չի հարուցում, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում:

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Իսկանդերի» իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել։ «Արմենպրեսի» հետ զրույցում պարզաբանել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը`  անդրադառնալով «Իսկանդերի» կիրառման–չկիրառման`  մեծ աղմուկ հանած թեմային։

Փետրվարի 23-ին Նիկոլ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերը» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանը թող հարց տա՝ ինչո՞ւ է «Իսկանդերը» պայթել 10%-ով։ Փետրվարի 25-ին ՌԴ ՊՆ–ն հայտարարեց, որ Ղարաբաղում «Իսկանդեր» ընդհանրապես չի կիրառվել։

«ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի` վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը:  Նիկոլ Փաշինյանն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»,–ասել է Մանե Գևորգյանը։

Նրա խոսքով` վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում:

Փաշինյանը սխալ հաշվարկ արեց. Սարգսյանը` «Իսկանդերի» և վտանգված հարաբերությունների մասին

Գևորգյանը վստահեցնում է, որ ՀՀ-ն շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ։

Ըստ թեմայի

Փաշինյանը մինչև վերջ չի հասկանում «Իսկանդերի» թեմայի ամբողջ նրբությունը. ռուս փորձագետ
«Իսկանդերի» կոնստրուկտորը պատասխանել է Հայաստանի վարչապետին
Ղարաբաղում «Իսկանդեր» չի կիրառվել. ՌԴ ՊՆ
«Իսկանդերի» մասին խոսելով՝ Նիկոլն ավելի նվազեցրեց ՀՀ-ի անվտանգության մակարդակը. Մանուկյան
թեգերը:
Ռուսաստան, Մանե Գևորգյան (ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ), Արցախյան պատերազմ, Հայաստան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ