21:03 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
502 0 0

Լևոն Քոչարյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը հրապարակում հավաքված իր աջակիցներին պետք է մի բան ասեր, դրա համար էլ հայտարարեց, թե գործը բացահայտվել է։

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Եթե մի քանի մարդ կար, որ կասկածում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ քրգործի շինծու լինելը, ապա նրանք էլ արդեն համոզվեցին այդ հարցում։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը` անդրադառնալով երեկ Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը։

Փաշինյանն ասել էր, որ «Մարտի 1»-ի գործն, ըստ էության, իր գնահատմամբ, բացահայտված է։ Նա հիշեցրել էր, որ «Մարտի 1»-ի գործով կան դատարանի առաջ կանգնած մեղադրյալներ։

«Ինձ համար ծիծաղելի է Փաշինյանի այն արտահայտությունը, թե «Մարտի 1-ի» գործը բացահայտվել է. հերթական հիմարությունն է դուրս տվել։ Փաշինյանը միշտ նոր բաներ է ուզում մտցնել այս գործում` փաստացի քողարկելու այն, որ տարիներ շարունակ իրենք խաբել են մարդկանց և այս քրգործի սլաքներն ուղղել են այլ տեղ»,–ասաց Լևոն Քոչարյանը։

Նրա խոսքով` Փաշինյանը հրապարակում հավաքված իր աջակիցներին պետք է մի բան ասեր, դրա համար էլ հայտարարեց, թե գործը բացահայտվել է։ Քոչարյանի որդին նշեց` Փաշինյանը տարիներ առաջ էլ հայտարարում էր, որ երբ իշխանության գա, մի քանի օրում կբացահայտեն այդ գործով ամեն ինչ։ Սակայն, ինչպես նշեց Լևոն Քոչարյանը, մի քանի տարի անցավ, և արդյունքը հիմա տեսնում ենք։

Քոչարյանի որդին իր խոսքն ամփոփեց` ասելով, որ հոր դեմ հարուցված քրգործը բավական հեռու է իրավունքից։

Հիշեցնենք, որ Քոչարյանի և մյուսների դեմ գործով այսօրվա նիստը հետաձգվեց. գործով մեղադրյալ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը վատառողջ լինելու պատճառով ներկա չէր նիստին։ Նշենք, որ դատարանի բակում հավաքվել էին Քոչարյանի աջակիցները, որոնք կարճ ժամանակով փակեցին Արշակունյաց պողոտան։ Դատական նիստի հետաձգվելուց հետո նրանք երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա` Հայրենիքի փրկության շարժմանը միանալու։

Ըստ թեմայի

Օնիկ Գասպարյանի միակ սխալը Փաշինյանին ժողովրդի վրեժից բունկերում պատսպարելն էր. Զաքարյան
«Ես շատ եմ մտածել, թե որտեղ ենք մենք սխալվել». Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց
«Արցախում հայրս ամեն ինչ փորձել է անել թե՛ խորհուրդներով, թե՛ հուշելով». Լևոն Քոչարյան
թեգերը:
Մարտի 1, Նիկոլ Փաշինյան, Լևոն Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ