02:54 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.76
  • GBP731.32
  • EUR627.98
  • RUB7.09
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
278 0 0

ՀՀ փոխվարչապետը շեշտեց, որ այս պատմության ողջ պատասխանատվությունը կրում է միայն ու միայն շահագործող ընկերությունը։ Թե՛ այդ ընկերութունը, և թե՛ իրանական կողմը հավաստիացրել են, որ այդ վայրէջքը կրել է տեխնիկական բնույթ` վառելիքի հետ կապված խնդիրներով։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայկական ընկերությանը պատկանող օդանավն այսօր կարող է վերադառնալ Հայաստան։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով Boeing 737 ինքնաթիռի առևանգման մասին լուրերին։

«Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի օդանավն այսօր վերադառնա Հայաստան»,– ասաց Ավինյանը։

Նա նաև մեկնաբանեց, թե կառավարության տեղեկություններով ինչ է իրականում տեղի ունեցել ինքնաթիռի հետ։

«Օդանավի հետ կապված անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով Fly Armenia airways ընկերությունը պաշտոնապես դիմել է կոմիտե, որպեսզի Էստոնիայի Տալլին քաղաքից Ուկրաինայի «Գոստումեռ» օդանավակայան մեկ դատարկ տեղափոխական թռիչքի թույլտվություն ստանա` կրելով թռիչքի ամբողջ պատասխանատվությունը,ինչը չի հակասում միջազգային որևէ պահանջի»,– ասաց Ավինյանը։

Նա հավելեց, որ օդանավը, խախտելով թռիչքի ուղղության վերջնակետի թույլտվությունը, մեկնել է այլ ուղղությամբ` Բուլղարիայի «Վառնա» օդանավակայան, ապա ուղղություն է վերցրել դեպի «Շարժա», սակայն դեռևս չպարզված հանգամանքներում վայրէջք է կատարել Իրանի «Մերաբաթ» օդանավակայանում։

Նա նաև շեշտեց, որ այս պատմության ողջ պատասխանատվությունը կրում է միայն ու միայն շահագործող ընկերությունը։ Թե՛ այդ ընկերութունը, և թե՛ իրանական կողմը հավաստիացրել են, որ այդ վայրէջքը կրել է տեխնիկական բնույթ` վառելիքի հետ կապված խնդիրներով։

Հիշեցնենք` փետրվարի 22-ից մամուլում շրջանառվում են լուրեր, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է։ 

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Facebook-ի իր էջում գրել էր, թե փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից հայկական գրանցմամբ EK-FAA համարանիշով Boeing-737 օդանավի առևանգման մասին:

Ճաղարյանը գրել է, որ օդանավը թռիչք է կատարել էստոնական Տալլինից և, ըստ պլանի, պետք է վայրէջք կատարեր Երևանում:

Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Արաբական Էմիրություններ` տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:

Առևանգված օդանավում ուղևորներ չեն եղել․ քաղավիացիա

Ըստ թեմայի

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզը» պարզաբանել է` ինչպես է իր վարձակալած օդանավը հայտնվել Իրանում
Boeing 737 օդանավի առևանգման մասին քաղավիացիան պաշտոնապես տեղեկատվություն չի ստացել
Քանի մարդ է այս տարի Հայաստանից մեկնել և քանիսն են ժամանել

Գլխավոր թեմաներ