12:21 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
14601

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ներկայացրեց, թե ինչ նպատակով են ընդդիմության ներկայացուցիչները դարձյալ այցելել ՀՀ նախագահի նստավայր։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի- Sputnik. Հայրենիքի փրկության շարժման երկու ներկայացուցիչ այս պահին ՀՀ նախագահի նստավայրում են։ Տեղեկությունն այսօր Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքում հայտնեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Որպեսզի հստակ հասկանանք իրավիճակը և ինչ են պատրաստվում անել նախագահական նստավայրում, մեր ներկայացուցիչներից 2-ը հիմա նախագահական նստավայրում են` զարգացումներին ծանոթանալու համար»,– ասաց Մանուկյանը։

Նշենք, որ Հայրենիքի փրկության շարժման  ներկայացուցիչներն այսօր առավոտյան արդեն հանդիպել էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

Ըստ թեմայի

Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել
Բանակը չի ենթարկվի Օնիկ Գասպարյանին ազատելու որոշմանը. Վազգեն Մանուկյան
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդյոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում
թեգերը:
ընդդիմություն, Արմեն Սարգսյան, Նախագահ, Գեղամ Մանուկյան

Գլխավոր թեմաներ