14:09 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
350 0 0

Վադիմ Ֆեֆիլովը վերջերս նշանակվել է Երևանում Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնի տնօրենի պաշտոնում։ Նա հյուրընկալվել է Sputnik Արմենիային և պատմել իր տպավորությունները։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Երևանում Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնի («Русский дом») նորանշանակ ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի Instagram-ում հայերեն մեջբերում է հրապարակված՝ «Փառքը միայն Հիսուսինն է»։ Դա նրա ամենասիրելի արտահայտությունն է։ Դեռևս Նիգերիայում, Աֆղանստանում, Սուդանում, Սոմալիում, Լիբանանում, Եմենում և Սիրիայում բուռն լրագրողական գործունեության տարիներին նա համոզվել է այդ խոսքերի ճշմարտացիության մեջ և հաճելիորեն զարմացել, երբ լսել է այն հայերենով։

«Խրամատներում և պատերազմում աթեիստներ չեն լինում։ Իմ առաջին պատերազմական գործուղման հենց առաջին լուսաբացին մենք վազում էինք ռմբակոծությունների տակ, և ես հասկացա, որ «տակից» գնած մոդայիկ կաշվե մոկասիններս տեղին չեն։ Դրանք ինձ համար շատ թանկ էին, բայց երբ մեկը կորցրի, դա ինձ չանհանգստացրեց։ Արժեքները փոխվեցին մեկ վայրկյանում, և ես գիտակցեցի՝ աշխարհն ուրիշ է, այն ավելի բազմազան է»,-պատմում է նա։

Այդ զգացողությունը հետո շատ անգամ է կրկնվել։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել Սիրիայում, երբ նա օպերատորի հետ միասին հայտնվել էր Սիրիայի գրոհայինների վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Նրանց ուղեկցող եգիպտացուն գերի վերցրին։ Նրան կտտանքների էին ենթարկում էլեկտրական հոսանքով և Ֆեֆիլովն ու օպերատորը լսում էին դա։ Այնուհետև նրանց տարան անհայտ ուղղությամբ։ Մտածում էին, որ գնդակահարելու են տանում։

Новоназначенный руководитель РЦНК в Ереване Вадим Фефилов
© Sputnik / Andranik Ghazaryan
Վադիմ Ֆեֆիլով

«Երբ մեզ բաց թողեցին, մենք անցանք սահմանը, շուրջբոլորն աշխարհիկ պետություն էր, որտեղ սև դրոշներ չկային, եկավ երջանկության զգացումը»,-հիշում է Ֆեֆիլովը։

Նա խոստովանում է, որ իր գործունեության ընթացքում շատ բան է հասցրել տեսնել և զգալ, բայց որոշել է այդ մասին պատմել ոչ թե հուշագրությամբ, այլ Բենֆիկե անունով եմենցի աղջկա մասին գրքաշարով։ Վավերագրական (non-fiction) ժանրում երկու գիրք նա արդեն հրատարակել է, հիմա երրորդի մասին է մտածում։

«Այդ գրքերը մի տեսակ օպերատիվ հիշողության ազատում են, բայց ես որոշեցի չգրել իմ անունից, այլ ուրիշ ճանապարհ ընտրել։ Գրեցի բանակային հեռուստատեսության հաղորդավարուհու մասին, որը պետական անվտանգության կապիտան էր, քիքբոքսինգի չեմպիոն։ Նա ինձ այնքան էր զարմացրել, որ իրական մարդկանց բոլոր իրական պատմությունները նրա շուրջ էին պտտվում»,-պատմեց նախկին լրագրողը։

Բացառված չէ, որ նրա գրքում տեղ կգտնվի նաև Հայաստանի մասին հիշողությունների համար, սակայն Ֆեֆիլովն ինքը դեռ այդ մասին չի մտածել։ Փոխարենը Հայաստան գալուց առաջ մտածել է, թե որքան լավ կլիներ հասկանալ տեղի բնակիչներին և նրանց հետ շփում ապահովել։

Զատուլինը խոսել է Արցախը ՌԴ կազմում ներառելու և ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու մասին

Արդյունքում այս պաշտոնին նշանակվելուց առաջ Ֆեֆիլովը սկսեց հայերեն սովորել։ Հիմա մի քիչ գրում և կարդում է, մի քանի հարյուր բառ է սովորել և կարող է բացատրել իր միտքը։ Արտասանության հետ որոշակի խնդիրներ կան, բայց նա ջանք է թափում և հպարտորեն արտաբերում բարդ հնչողությամբ բառերը՝ խաղող, հրապարակ, ծաղիկ և այլն։ Ֆեֆիլովը մտադիր չէ բավարարվել ձեռք բերածով։ Նա մտադիր է հասնել այն մակարդակին, որ կարողանա հայերեն գեղարվեստական գրականություն կարդալ։

«Մարդուն հասկանալու համար պետք է հասկանալ նրա մշակութային կոդը։ Պետք է ցույց տալ, որ հարգում ես նրան ու նրա արժեքները, իսկ երբ գիտես այն երկրի լեզուն, որտեղ հյուր ես՝ դրա ապացույցն է։ Կարծում եմ՝ մարդկանց հաճելի է, երբ ես ասում եմ «Բարև ձեզ», ոչ թե «Здравствуйте»»,-ասում է նա։

Ֆեֆիլովը վստահ է` որպեսզի մարդկանց և քաղաքի մասին ճիշտ տպավորություն ստեղծվի, պետք է զբոսանքի դուրս գալ և զրուցել տեղի բնակիչների հետ։ Երևան գալուն պես նա այդպես էլ արել է։ Զբոսանքի ժամանակ մոդայիկ սանրվածքով մի տղամարդու է հանդիպել և հարցրել, թե որտեղ է մազերը կտրում։ Ժորիկը (այդպես էր նոր ծանոթի անունը) հաճույքով պատմել էր` ինչպես գտնել վարսավիրանոցը, և որոշ ժամանակ անց «Русский дом»-ի տնօրենը զրուցում էր և վարսավիրին հայերենով բացատրում, թե ինչ սանրվածք է ուզում։

«Ես Երևանից քիչ սպասումներ ունեի, քանի որ գիտեի, որ քաղաքում հին շենքեր գրեթե չեն մնացել, ինչպես, օրինակ, Թբիլիսիում։ Բայց ես քայլեցի փողոցներով և հասկացա, որ այն դեմք և հոգի ունի։ Երևանում հարմարավետություն կա։ Քաղաքի ոգին մնացել է։ Դա շատ լավ է։ Երևանն ինձ դուր եկավ առաջին իսկ զբոսանքից հետո»,-պատմեց «Русский дом»-ի տնօրենը։

Ռուսաստանը Հայաստանին օգնում է բանակը բարեփոխելու հարցում. Կոպիրկին

Նա առայժմ բարդությունների չի հանդիպել։ Փոխարենը հաճելիորեն զարմացած է ոչ միայն ջերմ ընդունելությունից, քաղաքի հյուրընկալությունից, այլև համեղ հայկական խոհանոցից։ Ընդամենը մեկ շաբաթ Հայաստանում գտնվելուց հետո Ֆեֆիլովն արդեն սիրած ուտելիք ունի՝ բանջարեղենի խավիարը։ Նա պատրաստ է ճանաչել Հայաստանը և բացահայտել այն ինքն իր և ռուսաստանցիների համար, նույնն էլ անելու է հայերի համար՝ սոցիալական ցանցերի միջոցով և ոչ միայն։ Ֆեֆիլովը վստահ է՝ երկու ժողովուրդները հետաքրքրում են միմյանց և երկար դարերի ընթացքում ցույց են տվել, որ և ցանկանում են և կարող են բարեկամներ լինել։

Новоназначенный руководитель РЦНК в Ереване Вадим Фефилов
© Sputnik / Andranik Ghazaryan
Վադիմ Ֆեֆիլով

Նշենք, որ Վադիմ Ֆեֆիլովը 1991-2000թթ․ եղել է РТР հեռուստաընկերության «Вести» ծրագրի թղթակիցը։ 2000թ.-ից աշխատել է НТВ հեռուստաալիքում։ Լուսաբանել է 1992թ․-ի Աբխազիայի պատերազմը, Չեչնիայի ռազմական գործողությունները՝ 1995-96թթ․, Կոսովոյում և Մետոհիայում քաղաքացիական պատերազմները, Հարավսլավիայի ռմբակոծումները ՆԱՏՕ-ի կողմից, 1999թ․-ին Դաղստանի իրադարձությունները, երկրորդ չեչենական գործողությունը՝ 1999-2001թթ․, Վրաստանի «վարդերի հեղափոխությունը», պետական հեղաշրջումները Ղրղզստանում, Նորդ-Օստը և Բեսլանը։ Ռեպորտաժներ և վավերագրական ֆիլմեր է նկարահանել Նիգերիայում, Աֆղանստանում, Սուդանում, Սոմալիում, Լիբանանում, Եմենում և Սիրիայում (ռազմաճակատի երկու կողմում)։

Հայաստանի ու Ռուսաստանի գիտնականները կկատարելագործեն դրոնների «խելացի տեսողությունը»

Ըստ թեմայի

«Հայի բախտ». ինչպես ազատվել կորսված հայրենիքի սինդրոմից
ԵՄ–ին չհաջողվեց Ռուսաստանի համար «հրապարակային ճիպոտահարություն» կազմակերպել. Զախարովա
Փաշինյանը մինչև վերջ չի հասկանում «Իսկանդերի» թեմայի ամբողջ նրբությունը. ռուս փորձագետ
թեգերը:
Վադիմ Ֆեֆիլով, Հայաստան, Լրագրող, ռուս

Գլխավոր թեմաներ