13:35 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
114510

ՀՀ երկրորդ նախագահը հիշեցրել է, որ պաշտպանել և աջակցել է շարժմանը, որին հաջողվել է համախմբել հասարակության զգալի մասին։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայրենիքի փրկության շարժման ձևաչափի վերանայման հարցի հնարավորությունը չի քննարկում։ Նման կարծիք Քոչարյանը հայտնել է ռուսական լրատվամիջոցների համար կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Երկրի նախկին ղեկավարին հարցրել են, թե արդյո՞ք նա չի պատրաստվում առաջնորդել այդ շարժումը։

Քոչարյանը նշել է, որ ինքն իսկապես աջակցել է շարժմանը, և այդ շարժմանը հաջողվել է իր շուրջ համախմբել հասարակության զգալի մասին։

Քոչարյանի խոսքով` շարժման ներկայիս առաջնորդ Վազգեն Մանուկյանն արժանի, փորձառու քաղաքական գործիչ է։ Քոչարյանը հիշեցրել է, որ շարժման նպատակը նախ կառավարության հրաժարականին հասնելն է, ապա` մեկ տարի անց, արտահերթ ընտրություններ անցկացնելը։

Մանուկյանն այդ ընտրություններին չի մասնակցելու։

Այդ առումով, ըստ Քոչարյանի, Հայաստանում շատ քիչ քաղաքական գործիչներ կլինեն, որոնք պատրաստ են իրենց վրա վերցնել այսքան լուրջ պատասխանատվություն։

Կանգնել Զինված ուժերի, Հայոց բանակի կողքին. Ռոբերտ Քոչարյանը կոչ է հղել

Ըստ թեմայի

«Ցավոք, կանխատեսումներն իրականացան». Քոչարյանի գրասենյակը վերահրապարակել է նրա ուղերձը
«Մենք Ռոբերտ Քոչարյանին սատարելու որևէ հարց չենք քննարկել». Սաղաթելյան
Ծիծաղելի է Փաշինյանի հայտարարությունը, թե «Մարտի 1-ի» գործը բացահայտվել է. Լևոն Քոչարյան
Քոչարյանը չի պատրաստվում իր կուսակցությունը ստեղծել, բայց և չի բացառում
թեգերը:
ասուլիս, առաջնորդ, ընդդիմություն, Ռոբերտ Քոչարյան

Գլխավոր թեմաներ