13:40 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
50111

Սոցիալական կայքերում լուրեր էին տարածվել, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի վստահում իր անձնական անվտանգությունն ապահովող պետական պահպանության ծառայությանը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Պետական պահպանության ծառայությունը կառանձնանա Ազգային անվտանգության ծառայության համակարգից ու կենթարկվի բացառապես ՀՀ վարչապետին։

Նման փոփոխություն է առաջարկվում անել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում։ Օրենսդրական առաջարկն արդեն հրապարակված է Իրավական ակտերի հրապարակման միասնական էլեկտրոնային հարթակում։

«Պետական պահպանության ծառայությունը նախատեսվում է ներառել վարչապետին ենթակա մարմինների շարքում»,– ասված է հրապարակված նախագծում:

Այլ փոփոխություններ ևս նախատեսված են։ Օրինակ` նշվում է, որ անհասկանալի է, թե ինչու ներկայում գործող օրենքով հանրապետության նախագահի ու վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, իսկ, օրինակ, Ազգային ժողովի նախագահի համար` ոչ։

Օրենքի փոփոխություններում առաջարկվում է շտկել այս բացը և սահմանել, որ  ոչ միայն ՀՀ վարչապետի, նախագահի ու ԱԺ նախագահի, այլև  նրանց ընտանիքների անդամների (ամուսին, զավակ, ծնող) համար կապահովվի բժշկական օգնություն ու սպասարկում` ՀՀ–ում գործող բժշկական կազմակերպություններում, ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։

Ի դեպ, հետաքրքրական է, որ, թեև նախագծերի փաթեթը ներկայացվել է ԱԱԾ–ի անունով, բայց այն իրականում մշակվել է վարչապետի աշխատակազմի կողմից:

Իսկ որպես նախագծերի ընդունման դեպքում ակնկալվող արդյունք, օրինագծում բացահայտ նշված է. «ակնկալվում է պետական պահպանության ծառայությանը տրամադրել վարչապետին ենթակա մարմնի կարգավիճակ՝ այսպիսով այն դուրս բերելով ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից»:

Ոստիկանները լուսային և ձայնային նռնակներ են տեղադրել Ազգային ժողովի բակում. լուսանկարներ

Հետաքրքրական է, որ այսօր սոցիալական կայքերում լուրեր էին տարածվել, թե, իբր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի վստահում իր անձնական անվտանգությունն ապահովող պետական պահպանության ծառայությանը։ Ըստ այդ լուրերի, նա տարբերակներ է փնտրում իր անվտանգությունը օտարերկրյա պետությունների (այդ թվում` Թուրքիայի) հատուկ ծառայություններին վստահելու համար։

թեգերը:
բժիշկ, Նախագահ, ԱԺ, ՊՊԾ գունդ, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Նիկոլ Փաշինյան, Վարչապետ, Օրենք

Գլխավոր թեմաներ