04:26 17 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.48
  • GBP734.61
  • EUR632.67
  • RUB7.06
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
135 0 0

Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի ու Զորավար Անդրանիկի շիրիմներին, հարգանքի տուրք մատուցել հայ ժողովրդի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոս հայորդիների հիշատակին։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է 3-րդ նախագահի գրասենյակը։

Серж Саргсян почтил память Вазгена Саргсяна в военном пантеоне Ераблур (5 марта 2021). Еревaн
Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր. լուսանկարներ

«ՀՀ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղիկներ դրել Վազգեն Սարգսյանի շիրմին և հարգանքի տուրք մատուցել իր մարտական ընկերոջ հիշատակին»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ երրորդ նախագահի անունից այսօր առավոտյան Եռաբլուրում նաև ծաղկեպսակ է դրվել Վազգեն Սարգսյանի շիրմին:

Սերժ Սարգսյանը զինվորական պանթեոնում ծաղիկներ է խոնարհել զորավար Անդրանիկ Օզանյանի շիրմին, ծաղկեպսակ դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության ու հայ ժողովրդի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոս հայորդիների հիշատակին:

Արմեն Սարգսյանի անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանի շիրիմին և հուշարձանին

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:

Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի  Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը  և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։

Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

Փաշինյանը «Եռաբլուր» չի այցելել. նա Վազգեն Սարգսյանի փողոցի հուշարձանին է ծաղկեփունջ դրել

Ըստ թեմայի

Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդյոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում
Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ինքնասպան կլինեին. Քոչարյան
Ինչո՞ւ եղավ «թավշյա հեղափոխությունը». պատասխանում է Ռոբերտ Քոչարյանը
թեգերը:
Վազգեն Սարգսյան, Եռաբլուր պանթեոն, Սերժ Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ