18:11 22 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
50310

Անդրանիկ Մակարյանն այն չորս զինվորականներից մեկն է, որոնք չեն միացել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և մյուս զինվորականների` Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությանը: 

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի - Sputnik. ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է որպես մեղադրյալ: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Մասնավորապես, հարցում ուղարկելով՝ խնդրել էինք տեղեկություն տրամադրել, թե կա արդյոք 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործ, կոնկրետ ինչ քրեական գործի մասին է խոսքը, ՀՀ քրեական օրենսգրքի ինչ հատկանիշներով է հարուցվել այն, արդյոք Անդրանիկ Մակարյանը հարցաքննվել է այդ գործի շրջանակներում և ինչ կարգավիճակով։ Այս հարցերին պատասխան է եկել միայն այն մասով, որ Մակարյանը ներգրավվել է գործով որպես մեղադրյալ»,–գրում է «Ժողովուրդը»:

Դատախազությունը հրաժարվել է այլ տեղեկություն տրամադրել գործի մասին՝ դա համարելով նախաքննական գաղտնիք:

Նշենք, որ Անդրանիկ Մակարյանն այն չորս զինվորականներից մեկն է, որոնք չեն միացել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և մյուս զինվորականների` Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությանը: 

Հիշեցնենք` մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Անդրանիկ Մակարյանի գործողությունների մասով կա հարուցված քրեական գործ, որն առնչվում է հենց 44-օրյա պատերազմին, և դեռ պետք է պարզվի, թե կոնկրետ նրա ղեկավարած բաժինը ինչ բացթողում է արել: «Ժողովուրդ»–ի դիտարկմամբ` հենց այս քրգործն է պատճառը, որ Մակարյանը հրաժարվել է ստորագրել իր գործընկերների հայտարարությունը՝ վախենալով իր մասին բացահայտումներից և հնարավոր կալանքից:

«Հետաքրքիր է, սակայն, որ Անդրանիկ Մակարյանը երեկ Եռաբլուր զինվորական պանթեոնում էր՝ իշխանության ներկայացուցիչների, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Նա հույս ունի, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելուց հետո իրեն կնշանակեն ԳՇ պետ, և կկարճվի նաև իր մասով քրգործը»,–գրում է թերթը:

Հիշեցնենք` ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Ըստ թեմայի

«Բանակի փեշերից են կախվել». Քոչարյանն ասաց` ինչպես է լուծվելու Օնիկ Գասպարյանի հարցը
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդյոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում
ԳՇ–ն միանգամից 3 պետ կունենա՞, կամ ՍԴ–ից բացի ուրիշ ինչ ուղի ունի Օնիկ Գասպարյանը
թեգերը:
Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Զինված ուժեր, Անդրանիկ Մակարյան

Գլխավոր թեմաներ