00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարուքյանը գիտի ճգնաժամից դուրս գալու տարբերակը. այդ դեպքում ի՞նչն է նրան նյարդայնացնում

© Sputnik / Aram NersesyanЭдмон Марукян во время приема для прессы (11 января 2019). Еревaн
Эдмон Марукян во время приема для прессы (11 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2021
Բաժանորդագրվել
Էդմոն Մարուքյանի խոսքով ՝ վերջին օրերին իր և իր թիմի դեմ արշավ է սկսվել այն պատճառով, որ նրանք ճգնաժամից ելք են փնտրում:

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց, որ ստեղծված իրավիճակից և ճգնաժամից դուրս գալու միակ տարբերակը շարունակում է մնալ արտահերթ ընտրությունների կազմակերպումը։ Նա վստահ է՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը պարտվելու են արտահերթ ընտրություններում։

Մարուքյանին նյարդայնացնում է, որ վերջին օրերին իրեն քննադատում են ու կեղծ տեղեկություններ տարածում միայն այն պատճառով, որ փորձում է ստեղծված իրավիճակից ելքեր գտնել։

«Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք ահռելի գումարներ են ծախսում տարբեր Telegram ալիքներում կեղծ տեղեկություններ տարածելու համար, հետո այդ տեղեկությունները գրում են նույն աղբյուրից ֆինանսավորվող իրենց լրատվամիջոցները։ Ընդ որում՝ դա ժողովրդից գողացած փողն է», - նշեց Մարուքյանը։

Նրա խոսքով՝ կան ուժեր, որոնք մինչ այժմ հույս ունեն, որ տանկերը, բանակը պետք է մտնի քաղաք և վերցնի իշխանությունը։ Դա ռազմական հեղաշրջում կլիներ, բայց հիմա դա չկա ու չի էլ լինելու։

Степан Даниелян - Sputnik Արմենիա, 1920, 06.03.2021
ՌԱԴԻՈ
Ժողովրդի կամքը, Սահմանադրությունն ու իրականությունը. ինչպե՞ս ազատվել այս իշխանությունից

Մարուքյանն ասում է`առանց այն էլ պատերազմում մեծ թվով մարդիկ են զոհվել, իսկ արտահերթ ընտրությունների ցանկացած այլընտրանք բերելու է մարդկային զոհերի։

Նա շեշտում է, որ արտահերթ ընտրություններին դեմ են իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ, որոնք հասկանում են, որ կպարտվեն։

Մարուքյանն ընդգծեց, որ կան նաև ընդդիմադիր ուժեր, որոնք ուղղակի պատրաստ չեն ընտրություններին, բայց մի բան միանշանակ է, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակից պետք է դուրս գալ։

Ավելի վաղ Մարուքյանը հայտարարել էր, որ ճգնաժամից դուրս գալու առաջին քայլը պետք է անի վարչապետը՝ հետ վերցնելով Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության վերաբերյալ որոշումը։

Эдмон Марукян  - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2021
Այս վիճակից ելք գտնելը ժողովրդի պահանջն է. Մարուքյանը պատրաստ է խոսել բոլոր ուժերի հետ

Նա վստահ է, որ ընդհանրապես մի կողմ պետք է քաշվել բանակից և թողնել, որ զինվորականներն իրենց գործով զբաղվեն․ բանակը պետք է ապաքինվի, ոտքի կանգնի։

Ասել էր, որ ի պատասխան վարչապետի այս քայլի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կստորագրի հուշագիր, որ վարչապետի հրաժարականի դեպքում չի առաջադրի այլ թեկնածու, թույլ կտա, որ խորհրդարանն անցնցում ցրվի և անցկացվեն արտահերթ ընտրություններ։

Գլխավոր շտաբի ներկա ղեկավարության հետ կաշխատի, թե ոչ, կորոշի արդեն արտահերթ ընտրություններով ձևավորված նոր իշխանությունը։ 

Փողոցի ընդդիմությունը «պադստավկա» արեց ԳՇ-ին ու օգնեց Փաշինյանին․ Մարուքյան

Մարուքյանը վստահ է, որ սա լավագույն առաջարկն է, որ մինչև հիմա արվել է վարչապետին, նա պնդեց, որ ավելի լավը չի էլ լինելու։

Լրահոս
0