08:01 14 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
46510

ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ սուտ տեղեկություններ տարածելուց։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի -Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որով հերքել է սահմանային լարվածության մասին լուրերը։

«Սոցցանցերում և տարբեր ԶԼՄ-ներով շարունակվում են ապատեղեկատվությունները` ՀՀ սահմաններին լարվածության, կրակոցների, հակառակորդի ԶՈւ մեծ կուտակումների վերաբերյալ:

Մասնավորապես, տեղեկություններ են շրջանսռվում, թե իբր «Իջևանի ու Շամշադինի ճակատային հատվածում թուրք-ադրբեջանական ծանր տեխնիկայի կուտակումներ են, Տավուշի 3-րդ բանակային կորպուսում հայտարարված է տագնապ» և այլն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Սյունիքում ադրբեջանցիների` ավտոմեքենայից կատարված նկարահանումը հին է. ԱԱԾ-ի պարզաբանումը

Գերատեսչությունից հավաստիացնում են, որ նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: «Համոզիչ կերպով հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց»:

Նշենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին հերքում էր տարածել, որում ասվում էր, որ  սոցիալական ցանցերով և տարբեր ԶԼՄ-ներով տարածվող լուրերն այն մասին, թե Տավուշի մարզի մի քանի գյուղերի տարածքում չափագրումներ են արվում սուտ է։

Ըստ թեմայի

Սյունիքում պետք է ստեղծվի 5-7 կմ տարածությամբ ապառազմականացված անվտանգության գոտի. Թաթոյան
Սյունիքի Նոր Առաջաձորից Դավիթ-Բեկ տանող ջրատարն ադրբեջանցիները չեն քանդում. մարզպետարան
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Սահման, Տավուշ, Հայաստան

Գլխավոր թեմաներ