23:23 13 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
107101

Հայաստանի Հանրապետության որոշման մասին ՄԱԿ֊ի մշտական համակարգողն ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացված են:

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի` իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF–ի ներկայացուցիչ: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նա նշեց, որ որոշման մասին ՄԱԿ֊ի մշտական համակարգողը ու ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները տեղեկացվել են:

Հիշեցնենք` երեկ` մարտի 8–ին հայտնի դարձավ, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան  գրասենյակի ղեկավար Մարիան Քլարկ–Հաթինգը հապճեպ լքել է Հայաստանը: Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնել էր, որ այդ շտապողականությունը պայմանավորված է հայաստանյան առաքելության ընթացքում Մարիան Քլարկ–Հաթինգի թույլ տված ինչ-որ սխալներով: Այլ կերպ ասած՝ նա ինչ-որ հարցում իրեն ճիշտ չի դրսևորել:

Mediaport  Telegram ալիքի տեղեկություններով` հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել  հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, ինչի հետևանքով ՀՀ իշխանությունները նրան հայտարարել են «պերսոնա նոն գրատա»:

Նշենք, որ Մարիան Քլարկ–Հաթինգը ՅՈւՆԻՍԵՖ–ի հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը ստանձնել է 2020 թ. հուլիսին։ Մինչ այդ՝ 2016–2020 թթ․, որպես ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ պաշտոնավարել է Մալայզիայում։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպանը երեխաներին պաշտպանելու համար պատրաստ է «ծայրահեղ միջոցների». տեսանյութ

Ըստ թեմայի

Արթուր Ալեքսանյանը «Յունիսեֆի» ընտանիքի անդամ է դարձել. լուսանկար
ՅՈՒՆԻՍԵՖ-ն արձագանքել է Վարդենիսում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից երեխայի վիրավորման դեպքին
Հայաստանի երեխաների մեծ մասը մանկապարտեզ չի հաճախում. ՅՈՒՆԻՍԵՖ–ը մտահոգություն է հայտնել
Արթուր Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան
ՅՈՒՆԻՍԵՖ–ը Նունե Սարգսյանին երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան է նշանակել
թեգերը:
Հայաստան, ՅՈՒՆԻՍԵՖ

Գլխավոր թեմաներ