00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որ երկրներից են Հայաստան գալիս աշխատելու և որ երկրներից` բիզնես անելու

© Sputnik / Laura SarkisianИндийский студент Дилпритсинх Джелдар, работающий на стройке в Армении
Индийский студент Дилпритсинх Джелдар, работающий на стройке в Армении - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2021
Բաժանորդագրվել
Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է միգրացիոն վիճակագրության ուշագրավ փաստերը, մասնավորապես` ովքեր են գալիս Հայաստանում աշխատելու և ուր են գնում հայաստանցիները։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Ռուսաստանի հետ օդային հաղորդակցության վերականգնումից հետո Հայաստանից շուրջ 80 000 մարդ արտագնա աշխատանքի կմեկնի ՌԴ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման ենթադրություն արեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը` հիմնվելով նախորդ տարիների վիճակագրական ցուցանիշների վրա։ Դրանց համաձայն` Հայաստանից տարեկան շուրջ 80 000 մարդ է մեկնում արտագնա աշխատանքի, հիմնականում` Ռուսաստան։

Ситуация в аэропорту Звартноц с депортированными из России гражданами (3 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2021
Արտագնա աշխատանքի մեկնածներին Մոսկվայից հետ են ուղարկել. նրանք պատասխան են պահանջում

«Այս մարդիկ 2020թ–ին հնարավորություն չեն ունեցել մեկնելու և շատ մեծ հավանականությամբ սահմանները բացվելուց հետո կմեկնեն իրենց արտագնա աշխատանքին»,– ասաց Ղազարյանը` հավելելով, որ 2021թ–ի իրական տվյալները դեռ ամփոփված չեն ու կամփոփվեն միայն ապրիլին։

Ինչ վերաբերում է 2020թ–ի կորոնավիրուսային տարվա ցուցանիշներին, Ղազարյանի բնորոշմամբ` դրանք պատմում են «ոչինչ` ոչնչի մասին»։ Իսկ մինչ կորոնավիրուսը` 2018-2019թթ–ին, պաշտոնական վիճակագրությունը միգրացիոն բնագավառում դրական տեղաշարժեր է արձանագրել։

«2017թ–ին ելքերի ու մուտքերի տարբերությունը եղել է -26 000, 2018թ–ին` +15 000, 2019թ–ին` +10 000–ից մի փոքր ավելի և 2020թ–ին` +12 000»,– ասաց Ղազարյանը։

ՊԵԿ–ը խոստանում է` բիզնեսը դուրս կգա 2020-ի դժվար իրավիճակից. ինչ փոփոխություններ են եղել

Հարցին, թե այս դրական տեղաշարժը որքանով է պայմանավորված հեղափոխությունից հետո խոստացված մասնագիտական ներհոսքով, Միգրացիոն ծառայության պետը պատասխանեց, որ մասնագետների ներգաղթն այն ծավալները չի ունեցել, որ միգրացիոն պատկերը փոփոխի։

Միգրացիոն հոսքերում իրենց արտացոլումն են գտել նաև Հայաստան աշխատելու նպատակով այցելած արտասահմանցիները։ 2020թ–ի վերջին աշխատանքի նպատակով Հայաստանում ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել 819 մարդ, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հիմքով` 196 անձ, իսկ հատուկ կացության կարգավիճակ (որը տրվում է տնտեսական կամ մշակութային գործունեությամբ զբաղվելու համար ու հիմնականում ազգությամբ հայ արտասահմանցիներին) 2020թ–ին տրվել է ընդամենը 11 անձի։

«Դրանք հիմնականում սիրիացիներ են, բայց բոլոր 11-ը Սիրիայից չեն, կան նաև Ավստրիայի, Եգիպտոսի քաղաքացիներ։ Ձեռնարկատիրական գործունեության հիմքով մշտական կացության կարգավիճակ ունեցողների ճնշող մեծամասնությունը Վրաստանի քաղաքացիներ են, որոնք դարձյալ, ամենայն հավանականությամբ, Վրաստանի մեր հայրենակիցներն են։ Բայց կան նաև Հնդկաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի քաղաքացիներ։ Իսկ ինչ վերաբերում է աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցողներին, ամենամեծ թիվը` 163,  ԻԻՀ քաղաքացիներ են եղել, 105-ը` Հնդկաստանի, մյուսները` Իտալիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Չինաստանի, Ֆիլիպինների և այլն»,– ասաց Ղազարյանը։

Աշխարհում կան նաև այնպիսի երկրներ, որոնց քաղաքացիները Հայաստանում ոչ միայն աշխատանք ու եկամուտ, այլև ապաստան ու ապահովություն են փնտրում։ Պաշտոնական տվյալներով` ամեն տարի ապաստան ստանալու խնդրանքով ՀՀ իշխանություններին դիմում է շուրջ 240-280 անձ, հիմանականում Մերձավոր Արևելքի երկրներից` և՛ հայեր, և՛ այլազգիներ։

Ղազարյանի խոսքով` ապաստանի հայցերը հիմնականում պայմանավորված են իրենց երկրներում պատերազմի կամ կրոնական ու սոցիալական խմբերի պատկանելությամբ պայմանավորված հետապնդման վտանգի առկայությամբ։

© Sputnik2018-2019թթ–ին միգրացիոն բնագավառում դրական տեղաշարժեր են արձանագրվել. Ղազարյան
Որ երկրներից են Հայաստան գալիս աշխատելու և որ երկրներից` բիզնես անելու - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2021
2018-2019թթ–ին միգրացիոն բնագավառում դրական տեղաշարժեր են արձանագրվել. Ղազարյան

Հիշեցնենք` 2021թ–ի փետրվարի 1-ից ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիները Հայաստանից և Բելառուսից կարող են առանց խոչընդոտների օդային ճանապարհով հատել ՌԴ սահմանը՝ «Ճամփորդում եմ առանց COVID-19–ի» բջջային հավելվածի միջոցով կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը ներկայացնելու դեպքում:

Համապատասխան փոփոխությունը մտցվել է 2021 թվականի մարտի 16-ի ՌԴ կառավարության որոշման մեջ:

Լրահոս
0