00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեզ գիտություն պետք չէ՞. 3 տոկոսի չափով ֆինանսավորումը չեղարկում են ծածկադմփոցի նման

© Sputnik / Asatur YesayantsЕреванский государственный университет
Ереванский государственный университет - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2021
Բաժանորդագրվել
Կառավարությունը որոշել է չեղարկել գիտության` պետբյուջեի տարեկան ծախսային մասի 3 տոկոսից ոչ պակաս չափով ֆինանսավորումը։ Կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը կարծում է` իշխանությունը հետևողականորեն «բնաջնջում» է գիտությունն ու գիտնականներին։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. Գիտության նկատմամբ պետության վերաբերմունքը շատ ստորացուցիչ է, հատկապես այն գիտնականների նկատմամբ, որոնք էնտուզիազմով պահում են ոլորտում Հայաստանի ունեցած դիրքերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանն` անդրադառնալով կառավարության այսօր կայացրած որոշմանը։

Сероб Хачатрян - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2021
ՌԱԴԻՈ
«Մեզ պետք են մարդիկ, որոնք թևերը քշտած կկատարեն ամենօրյա աշխատանք». կրթության փորձագետ

Նշենք, որ կառավարությունն այսօր որոշեց չեղարկել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, որը սահմանում էր` գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար 2002 թվականից սկսած պետությունը միջոցներ է հատկացնում պետբյուջեի տարեկան ծախսային մասի 3 տոկոսից ոչ պակաս չափով: Այդ միջոցները պետք է ուղղվեին բարձրորակ գիտական կադրերի պատրաստմանը, գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը, նոր տեխնոլոգիաների մշակմանն ու սարքավորումների ձեռքբերմանը: Ի դեպ, սա չզեկուցվող հարցերի շարքում էր դասվել։

«Օրենքի այդ կետը ոչ մի անգամ չի կատարվել, այսինքն` իրականում երբեք հատկացումները տեղ չեն հասել, այն իր նպատակին չի ծառայել։ ԱԺ–ում, կառավարությունում քննարկումների ժամանակ անընդհատ ասվում էր, որ օրենքը չի գործում` այդպիսով օրենքի խախտում է լինում, ուստի պետք է հանել այդ կետը»,–ասաց Մխիթարյանը։

Նա նշեց` «Բարձրագույն կրթության մասին» օրենքում այս դրույթը նախ ամրագրել էին ֆինանսավորումը 3-ի փոխարեն 4 տոկոս սահմանելով, սակայն երբ օրենքը հասավ ԱԺ, այդ կետն ընդհանրապես հանեցին։ Մասնագետի խոսքով` ստացվում է պետությունն իր վրա որևէ պարտավորություն չի ուզում վերցնել և գիտությանը հատկացնել համապատասխան տոկոսային կետով ֆինանսներ, որպեսզի կարողանա գոնե դրա զարգացումն ապահովել։

© Sputnik / Andranik GhazaryanԱտոմ Մխիթարյանը
Մեզ գիտություն պետք չէ՞. 3 տոկոսի չափով ֆինանսավորումը չեղարկում են ծածկադմփոցի նման - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2021
Ատոմ Մխիթարյանը

Նա նկատում է` փոխարեն միջոցներ ձեռնարկեն, որ օրենքը կյանքի կոչվի, այն չեղարկում են։ Մխիթարյանը կարծում է, որ հավանաբար, այդպես ավելի հեշտ է` գլխացավանքից հեռու կլինեն, քանի որ անգամ հանրային քննարկում չի կազմակերպվել և կառավարության նիստի ժամանակ էլ ծածկադմփոցի նման ջնջել են օրենքից այդ կետը` չզեկուցվող հարցերի շարքում ներառելով։

Սա, ըստ Մխիթարյանի, վերջին տարիների մեր երկրի քաղաքականությունն է, որը «հոյակապ» կերպով իրականացվում է։ Փորձագետը նշում է, որ սրա դեմ հակազդեցություն էլ կա` ակտիվացել է «Գիտուժ» նախաձեռնությունը, որտեղ ընդգրկված են ՏՏ ոլորտի մասնագետներ, գիտնականներ, ասպիրանտներ, որոնք պայքարում են, որպեսզի գիտության ֆինանսավորումը պետբյուջեից ավելանա։

Председатель Национальной академии наук Армении Радик Мартиросян во время заседания (26 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2021
Թուրքիան «բայրաքթարների» ստեղծման վրա ծախսել է ՀՀ գիտության 10 տարվա բյուջեն. ԳԱԱ նախագահ

«Գիտությունը Հայաստանում գոյատևում է միայն իներցիայով, քանի որ ֆինանսավորումը շատ քիչ է։ Գիտության ֆինանսավորումը Հայաստանում շատ ավելի քիչ է, քան աֆրիկյան փոքր երկրներում, օրինակ, Բուրկինա Ֆասոյում։ Չնայած դրան, բնագիտության և տեխնոլոգիաների բնագավառում տպագրված հոդվածների թվով Հայաստանն աշխարհում 18-րդ տեղն է զբաղեցնում։ Սակայն եթե մի քանի տարի էլ այս նույն քաղաքականությունը վարեն, դա էլ չենք ունենա»,–ասաց Մխիթարյանը։

Նրա խոսքով` հիմա հետևողականորեն «բնաջնջում» են գիտությունն ու գիտնականներին, և եթե սկզբում կարելի էր մտածել, թե չհասկանալով է նման քաղաքականություն վարվում, սակայն տեսնելով Գիտությունների ազգային ակադեմիայի նկատմամբ վերաբերմունքը, գիտական երկրորդ աստիճանը վերացնելու փորձերը, համոզվում ես` դիտմամբ է արվում։

Ատոմ Մխիթարյանը կոչ է անում գիտնականներին ու մտավորականներին իրենց ձայնը բարձրացնեն և այս քաղաքականության դեմն առնեն։

Հրաշքների սպասել պետք չէ. ԿԳՄՍ նախարարը` գիտության համեստ ֆինանսավորման մասին

Նշենք, որ «Գիտուժ» նախաձեռնության կայքից տեղեկանում ենք` վերջին 30 տարիների ընթացքում  գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների համար հատկացվում է տարեկան ՀՆԱ-ի շուրջ 0,25 տոկոսը։ Այս ցուցանիշով մենք մոտ ենք Ուգանդային և Բուրունդիին։ Գիտաշխատողների միջին բազային աշխատավարձը մոտավորապես 100 000 դրամ է՝ Հայաստանի միջին աշխատավարձից գրեթե երկու անգամ քիչ։ Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցների 2/3-ը ստանում է նվազագույն աշխատավարձ:

Լրահոս
0