08:51 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
8010

Զենք-զինամթերքի առևտրով զբաղվող գործարարը հերքում է պահանջում լրատվամիջոցից։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի - Sputnik. ՊՆ–ին անորակ զենք մատակարարելու գործով կալանավորված Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) դատի է տվել «Ազատություն» ռադիոկայանին։ Տեղեկությունը հրապարակվել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում։

«Պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստական տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու պահանջ»,- դատական հայց ներկայացնելու հիմնավորումն այսպես է նշված համակարգում։

Հավելենք, որ հայցը դատարան է ներկայացվել մարտին 9-ին։ Այն ընդունվել է վարույթ և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանին:

Հիշեցնենք`Դավիթ Գալստյանը  ձերբակալվել էր փետրվարի 1-ին, իսկ փետրվարի 2–ին` կալանավորվել։ ՀՀ ԱԱԾ–ն տեղեկացրել էր, որ արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, 2018 թվականի ընթացքում ՊՆ–ին է մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով, ըստ ԱԱԾ–ի, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ, բայց որոնց դիմաց Գալստյանը 1.083.000 ԱՄՆ դոլար գումար է ստացել:

«Պատրոն Դավիթի» կարծիքով` իրեն փորձում են տեղավորել պարտության մեղավորների թոփ հնգյակում

Դավիթ Գալստյանն իր հերթին հայտարարություն էր տարածել` նշելով, որ իրականում մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին արտադրված զինամթերք, ինչի ապացույցները խոստացել է ներկայացնել ապագայում։

«Պատրոն Դավոյի» կարծիքով` իրեն փորձում են տեղավորել պարտության մեղավորների թոփ հնգյակում

թեգերը:
Դատարան, Դավիթ Գալստյան (Պատրոն Դավիթ)

Գլխավոր թեմաներ