00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքագետը հրապարակավ ներողություն է խնդրել Յուրի Խաչատուրովից

© Sputnik / Asatur YesayantsСтепан Григорян
Степан Григорян - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2021
Բաժանորդագրվել
Գրիգորյանը 2018 թվականին հայտարարել էր, որ 2016 թվականի ապրիլին ադրբեջանական զինված ուժերի հարձակման առաջին րոպեներին գլխավոր շտաբի պետն աշխատավայրում չի եղել։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հրապարակավ հերքել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հասցեին հնչեցրած մեղադրանքները, որոնք Երևանի դատարանը զրպարտություն էր համարել։

Ստեփան Գրիգորյանը 2018-ի հուլիսին Ա1+-ին տված հարցազրույցում զրպարտել էր Յուրի Խաչատուրովին` ասելով, որ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամին ոչ թե տարածքներ էր գրավել Արցախում, այլ դրանք վաճառվել էին մինչև պատերազմը գեներալիտետի, այդ թվում` Յուրի Խաչատուրովի կողմից։ Գրիգորյանը ասել էր նաև, որ իբր հայկական բանակը հնարավորություն է ունեցել վերադարձնելու այդ կորցրած տարածքները, բայց Խաչատուրովը թույլ չի տվել, քանի որ այդ հողերը վաճառել էր։ Քաղաքագետը նշել էր, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ որոշ գեներալներ չեն եղել իրենց տեղում, կարճ ժամանակում չեն եկել աշխատավայր։

«Հարգելով դատարանի որոշումը, հաշվի առնելով, որ այն մտել է օրինական ուժի մեջ՝ հրապարակայնորեն հերքում եմ 2018 թվականի հուլիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության տաղավարում, վերջինիս պատկանող յութուբյան ալիքով հրապարակված իմ հարցազրույցում Յուրի Խաչատուրովին վերաբերող տվյալները` տարածքները փողի դիմաց հանձնելու, հակառակորդին դիմադրել թույլ չտալու և պատերազմի ժամանակ տեղում չլինելու, իր պաշտոնական պարտականությունները չկատարելու մասին»,- ասել է Գրիգորյանը՝ առցանց ռեսուրսի եթերում ընթերցելով հերքման տեքստը:

Հիշեցնենք` այս տարվա հունվարի 21-ին հայտնի դարձավ, որ դատարանը պարտավորեցրել է Ստեփան Գրիգորյանին` դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, մեկ ամսվա ընթացքում հրապարակայնորեն հերքել տարածքները փողի դիմաց հանձնելու, հակառակորդին դիմադրել թույլ չտալու և պատերազմի ժամանակ տեղում չլինելու, իր պաշտոնական պարտականությունները չկատարելու մասին տվյալները, որոնք հրապարակվել էին 2018թ. հուլիսի 30-ին հրապարակված հարցազրույցում։

Մեր թիկունքում հայկական ողջ բանակն է կանգնած. Յուրի Խաչատուրով

Լրահոս
0