00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տավուշի ջրերի կառավարման համակարգը փաստարկ կդառնա Բաքվի հետ հարաբերություններում․ մարզպետ

© Sputnik / Andranik GhazaryanВодохранилище у села Беркабер Тавушской области на границе Армении и Азербайджана
Водохранилище у села Беркабер Тавушской области на границе Армении и Азербайджана - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2021
Բաժանորդագրվել
Մարզում ոռոգվող հողերի տարածքի ավելացումը թույլ կտա թեթևացնել շուրջ 15 հազար ընտանիքների կյանքը, դրական կազդի ժողովրդագրության և նույնիսկ երկրի արտաքին քաղաքականության հարցերի վրա:

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Տավուշի մարզում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը կարող է լրացուցիչ փաստարկ դառնալ Ադրբեջանի հետ հարաբերություններում, Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Ջրային ենթակառուցվածքի վերականգնում

Մարզպետի խոսքով՝ 2021 թվականը մարզում նախագծերի իրականացման առումով բավականին դրական է սկսվում։ Գործարար շրջանակները պատրաստակամորեն ձեռնամուխ են եղել տարբեր նախագծերի իրականացմանը, ենթակառուցվածքային լայնածավալ նախագծեր են նախատեսվում։

«Դրանց շարքում հատուկ նշանակություն ունեն ջրային համակարգերի հետ կապված ռազմավարական բնույթի ծրագրերը։ Տավուշի մարզի ջրային ռեսուրսների ծավալը կազմում է 520 մլն խմ, իսկ մենք օգտագործում ենք այդ ռեսուրսների 5-10 տոկոսը։ Այսօր ամբողջ աշխարհում ջրային ռեսուրսները ռազմավարական հարց է, որը կենսական նշանակություն ունի ոչ միայն տնտեսության և մարդու, այլև բնության ու մոլորակի համար»,-ասաց Չոբանյանը։

Նրա խոսքով՝ մարզի ջրային ենթակառուցվածքները վատ վիճակում են, մեծ մասը թալանվել է 90-ականներին։

Խորհրդային տարիներին ոռոգվել է 23 հազար հա տարածք, հիմա՝ ընդամենը 4,5 հազար հա։ Ընդ որում՝ վերջին 25-30 տարիներին այդ թիվն առանձնապես չի փոխվել, նույնիսկ նվազել է ենթակառուցվածքի մաշվածության պատճառով։

Восстановительные работы в общине Айгепар, Тавушская область - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2021
Տավուշում խուճապ չկա, բայց ինչ-որ բան է կատարվում

Մարզում 4 խոշոր ջրամբար կա՝ Տավուշի, Հախումի, Խնձորուտի և Բերքաբերի։ Դրանցից երեքը հենց Ադրբեջանի սահմանին են. խորհրդային տարիներին կառուցվել էին ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի տարածքները ոռոգելու համար։

«Այնպես էր ստացվել, որ մեր տարածքները հիմնականում ոռոգվում էին պոմպերի աշխատանքի հաշվին։ Ամեն ինչ փոխվեց ԽՍՀՄ-ի փլուզումից, պատերազմից, էլեկտրաէներգիայի թանկացումից, թալանից հետո (խողովակները բավական թանկ ռեսուրս են)։ Այն տարիներին, երբ զարգացավ փոքր ՀԷԿ-երի կառուցումը, բում եղավ (մենք գիտենք, թե ով է հիմնականում զբաղվել այդ բիզնեսով), այդ խողովակները գողացան ու տարան այդ կայարաններ»,-նշեց մարզպետը։

Ջրամբարի կառուցում և ոչ միայն․ Արցախում փորձում են լուծել ոռոգման խնդիրները

Այժմ իշխանությունները, նրա խոսքով, փորձում են վերականգնել ենթակառուցվածքը։ Այս տարի ծրագրվում է պետության և մասնավոր հատվածի փոխգործակցությամբ խոշոր ծրագիր իրականացնել։ Նախագծի իրականացմանը հիմնական մասնակցություն կունենան «Հրայր և Աննա Հովնանյաններ» բարեգործական հիմնադրամը, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը, «Պահապան» հիմնադրամը և այլն։

Չոբանյանը տեղեկացրեց, որ ավելի քան 6 մլրդ դրամի ոռոգման սուբվենցիոն ծրագրեր կիրականացվեն:

«Համայնքների մասնաբաժինն այդ ծրագրերում կներդնեն նշված հիմնադրամները։ Արդյունքում մենք կկարողանանք ոռոգել մոտ 8 հազար հեկտար տարածք, որից 5 հազար հեկտարը բացարձակ չոռոգվող հող է (մնացած 3 000 հեկտարի ոռոգումը կբարելավվի– խմբ.)»,-պարզաբանեց Չոբանյանը։

Նշանակում է, որ առաջիկա մի քանի տարում հսկայական տարածքներ կկանաչապատվեն։ Նոյեմբերյան տանող ճանապարհի (մարզի հյուսիսում) երկու կողմերում ոչ թե ամայի տարածքներ կլինեն, այլ կանաչ այգիներ։

Մուլտիպլիկատիվ էֆեկտ

Այս նախագծի իրականացման արդյունքում գյուղատնտեսական արտադրության զգալի աճ է նախատեսվում։ Խոսքը հողի տեսակի փոփոխության, առավել շահավետ մշակաբույսերի աճեցման մասին է` թուզ, արքայախնձոր, հոն, ընկույզ։ Ենթադրվում է, որ այդ արտադրանքը հիմնականում կարտահանվի։

Премьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2021
Ոռոգման ջրի խնդիր այս տարի չի լինի. Նիկոլ Փաշինյան

«Միաժամանակ պետք է մտածել վերամշակման, այսինքն՝ չրերի, պահածոների, մրգօղու արտադրության մասին։ 5 տարի անց դա տնտեսության համար առնվազն 5 անգամ մեծ ազդեցություն կունենա։ Սա մուլտիպլիկատիվ ծրագիր է, ուստի մենք այն դիտարկում ենք որպես ռազմավարական ծրագիր»,-ասաց Չոբանյանը։

Ոռոգման ծրագրերն ընդհանուր առմամբ կվերաբերեն մարզի 35 բնակավայրի։

Այս պահին մարզում մեկ ընտանիքին բաժին է ընկնում մոտ 2-3 հազար քմ հողատարածք։ Այսինքն՝ 1 հեկտարի ոռոգումն ազդում է առնվազն 3 ընտանիքի, իսկ 5000 հեկտարը՝ 15 հազար ընտանիքի վրա։

«Սոցիալական ազդեցությունն ուղղակի հսկայական է»,-նշեց մարզպետը։

Ի՞նչ է ցույց տալիս ՀՀ-ի սեյսմիկ քարտեզը. շինարարության նոր նորմերը և վտանգավոր գոտիները

Եվս մեկ օրինակ՝ համեմատության համար։ Չոռոգված հողերն օգտագործվում են հիմնականում ցորեն ցանելու համար։ 1 հեկտարից տարեկան մաքուր եկամուտը կազմում է առավելագույնը 250 հազար դրամ։

1 հեկտար տարածքում թուզ աճեցնելու դեպքում եկամուտը կազմում է տարեկան նվազագույնը 4 միլիոն դրամ։

Այս փոփոխությունները եկամուտների բարձրացմանը զուգահեռ, ըստ մարզպետի, կբարելավեն նաև ժողովրդագրական թվերը։

Խմելու ջուրն ու միջազգային հարաբերությունների գործոնը

Տարածքների կանաչապատումը նաև ջրի պահպանում է ենթադրում։ Ոռոգման ջրի մեծ մասը վերածվում է ստորգետնյա ջրերի, իսկ դրանք` աղբյուրների։

«Վերջին տարիներին խնդրահարույց հարցերից մեկը խմելու ջուրն է։ Առաջին հերթին կլիմայական փոփոխությունների պատճառով հարցը տարեցտարի ավելի ու ավելի սուր է դառնում։ Նման մեծ տարածքների, հատկապես բարձրադիր հողերի ոռոգման շնորհիվ մեծ փոփոխություններ կլինեն խմելու ջրի ծավալում»,-նշեց Չոբանյանը։

Բացի վերոնշյալից, ջուրը ցանկացած երկրի համար ռազմավարական ռեսուրս է, որը նշանակություն ունի անվտանգության տեսանկյունից։

Այդ ամբողջ ջուրը հոսում է Ադրբեջան։ Հետևաբար նշված ծրագրի իրականացումը նշանակում է, որ պետք է կառավարման համակարգ ստեղծվի։

«Դա ևս մեկ փաստարկ է Ադրբեջանի հետ հարաբերություններում»,-նշեց Չոբանյանը։

Հարցազրույցի առաջին մասում Sputnik Արմենիան մարզպետի հետ զրուցել էր Ադրբեջանի սահմանին սահմանազատման աշխատանքների մասին ապատեղեկատվության աղբյուրների, տարածման պատճառների և հետևանքների մասին:

Լրահոս
0